ՖԻՖԱ-ի հերթական նորամուծությունը կփորձարկվի Գերմանիայում
![ՖԻՖԱ-ի հերթական նորամուծությունը կփորձարկվի Գերմանիայում](/timthumb.php?src=disc/29-01-25/51bbc381b0516f422eabc4079ff54695.jpg&w=780)
Բունդեսլիգայում և Բունդեսլիգա 2-ում մրցավարների որոշումների թափանցիկությունն ավելացնելու նպատակով սկսվելու է փորձնական նախագիծ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքը։
Մրցավարները կսկսեն հիմնավորել իրենց որոշումները մարզադաշտի ձայնային համակարգի միջոցով, հատկապես VAR-ի միջամտությունից հետո: Նախագիծը կիրականացվի 9 ակումբների մարզադաշտերում։
Հաղորդվում է, որ ոչ բոլոր ակումբներն են տվել իրենց համաձայնությունն այս նորամուծության համար։ ՖԻՖԱ-ի փորձարկումը կատարվելու է «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսիայի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի», «Ֆրայբուրգի», Լևերկուզենի «Բայերի», «Լայպցիգի», «Ֆորտունայի», «Գրոյտեր Ֆյուրթի» և «Սանկտ Պաուլիի» մարզադաշտերում։