Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկուն շտապ տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։
Հրատարակության տվյալներով՝ «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի աստղը գտնվում է Մարիինյան հիվանդանոցի շտապ սրտաբանության բաժանմունքում։
Հոսպիտալացման պատճառը եղել է սրտի իշեմիկ հիվանդությունը։
Բժիշկները ներկայումս փորձում են կայունացնել արտիստի վիճակը։