Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում
Մադրիդի «Ռեալի» 32-ամյա ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածքից հետո վերադարձել է Արքայական ակումբի կազմ: Նա ընդգրկվել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Մալյորկայի» հետ հանդիպման պաշտոնական հայտացուցակում։
«Ռեալ»-«Մալյորկա» հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ հունվարի 9-ին, Մադրիդում։
Հիշեցնենք, որ պաշտպանը վնասվածք էր ստացել 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նա վերադարձել է ընդհանուր խումբ ավելի քան մեկ տարի անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին։
Մինչ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում»: