Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանա միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային պլանում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
2025 թվականի ապրիլին Հայաստանը կընդունի «Երևանի քաղաքապետի գավաթ» մեծահասակների միջազգային մրցաշարը։ Սեպտեմբերին կանցկացնենք «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ, հոկտեմբերին՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։