Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Բաքու–Թբիլիսի–Կարսը շահագործման է հանձնվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ «Ադրբեջանի երկաթուղի» ՓԲԸ–ի ղեկավարը հայտարարել է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին պատրաստ է շահագործման: Օգոստոսին Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Ահմեթ Արսլանն արդեն հայտարարել էր, որ երկաթուղու շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, իսկ արդեն հոկտեմբերին տեղի կունենա բացումը:

Փաստորեն այդ երեք երկրների ու ոչ միայն նրանց համար երկար սպասված նախագիծն իրականություն է դառնում:

Կանխատեսվում է, որ ԲԹԿ միջանցքով բեռնափոխադրման առավելագույն ծավալը կկազմի տարեկան 17 մլն տոննա: Նախնական փուլում այդ ցուցանիշը կլինի 6.5 տոննա բեռ և 1 մլն ուղևոր: Առավելագույն ցուցանիշներն ապահովելու դեպքում երկաթուղային այդ միջանցքը հաստատապես կծառայի իր նախնական նպատակին՝ դառնալ Ասիան ու Եվրոպան կապող օղակ, բեռներ հասցնել Լոնդոնից մինչև Պեկին: Իսկ դա նշանակում է, որ նախագծում ներառված երկրների տրանզիտային կարևորությունն էապես կբարձրանա: Իսկ դրանից կբխեն քաղաքական, նաև՝ աշխարհաքաղաքական, անվտանգության համակարգին վերաբերող, նաև՝ բնականաբար, տնտեսական բազմապիսի դիվիդենտներ: Իսկ կոնկրետ Ադրբեջանն ու Թուրքիան կիրագործեն նաև Հայաստանին տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու, Հայաստանի մեկուսացումը էլ ավելի ամրացնելու իրենց մտադրությունը:

Ժամանակին, երբ դեռ նոր էր հայտարարվել այս նախագծի մասին, Հայաստանը դեմ հանդես եկավ՝ նշելով դրա քաղաքական բաղադրիչը: Ու մինչև վերջ էլ չփոխեց իր տեսակետը: Դրա փոխարեն նշեց, որ Հայաստանը պատրաստվում է Իրանի հետ երկաթուղի կառուցել, ու նաև դրանով չեզոքացնել ԲԹԿ–ի բացասական ազդեցությունը: Այդ նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է դեռ 2013–ին, բայց մինչ օրս որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Պատրաստ է իրանական հատվածի նախագիծը, որ մոտավորապես 60–65 կմ է: Իսկ հայկական հատվածի նախագծահաշվարկային մասն անգամ դեռ ավարտված չէ:

Զուգադիպություն էր, թե ոչ, երեկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկա պայմանները շարունակվելու դեպքում, Հայաստանը կվերանայի այս նախագծի իրագործման պատասխանատու՝ ռուսական ընկերության հետ կնքած իր պայմանագիրը:

Հայաստանը, իհարկե, կարող է վերանայել և պայմանագրեր, և այլ հանգամանքներ, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Իրան–Հայաստան երկաթգիծն ավելի շատ քաղաքական պրոյեկտ է: Դրա կարևորությունն ընդգծել են թե Հայաստանի, թե Իրանի ղեկավարները, քաղաքական վերնախավերը: Սակայն դրա կառուցման ծախսերն այնքան ահռելի են, որ Հայաստանն ինքնուրույն դժվար թե կարողանա այն իրագործել: Իրանը պատրաստ է ֆինանսավորել իր հատվածը: Տարբեր ժամանակներում Հայաստանը փորձել է ներդրողներ գտնել: Անգամ Չինաստանից էին ֆինանսավորում ակնկալում: Բայց միշտ սայլը տեղից չի շարժվել: Չգիտես ինչու, անհետանում էին թե չինական բանկերն ու ներդրողները, որոնց հետ արդեն պայմանավորվածություններ կային ձեռք բերված (այդ մասին հայտարարել էր այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով անձամբ էր մեկնել Չինաստան՝ բանակցությունների), թե ձախողվում էր ցանկացած փորձ, որը կբերեր գործնական որևէ քայլի: Ու մինչ օրս էլ Իրան–Հայաստան երկաթգիծն անունով կա, բայց ամանում՝ չկա:

Իսկ գուցե դրա փոխարեն արժեր վերանայել մոտեցումը ԲԹԿ–ի՞ հանդեպ, ու փորձել բանակացություններ սկսել նույն Վրաստանի հետ, քանի որ այդ երկաթգիծն անցնում է հայաշատ Ախալքալաքով: Ժամանակին Վրաստանի հասարակական ու քաղաքական շրջանակները հայտարարում էին, որ իրենք ինքնուրույն խաղացող են և իրենք են որոշում, ով կարող է մասնակցել նախագծին, ով ոչ, և որ իրենք կարող են դիմակայել թուրք–ադրբեջանական ճնշումներին: Գուցե ժամանակն է նրանց հիշեցնե՞լ այդ խոսքերը: Ի վերջո, դա բխում է նաև Վրաստանի շահերից՝ Վրաստանի հետ հարաբերություններն ավելի ամրացնելով կամ էլ ԲԹԿ երկաթգծին մասնակցելու ցանկություն հայտնելով՝ մենք Վրաստանին էլ հնարավորություն տանք ինչ–որ կերպ ընդդիմանալու թուրքա–ադրբեջանական էքսպանսիային: Իսկ մասնակցել կարող ենք կառուցելով Գյումրին Ջավախքին կապող երկաթգիծ՝ հետագայում դեպի Սև ծով ելք ունենալու ակնկալիքով: Այդ նախագիծը շատ ավելի մատչելի ու հեշտ իրագործելի կլինի, քան Իրան–Հայաստան երկաթգիծը:

Իսկ մինչ այդ մեզ մնում է արձանագրել Ադրբեջանի ու Թուրքիայի հաջողությունը և դժգոհել հայի բախտից: Բայց գուցե մինչ այդ մի բան պատահի, ու ԲԹԿ–ն, այնուամենայնիվ, շահագործման չհանձնվի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում