«Ռեալը» պատրաստ է վաճառել Միլիտաոյին եւ Ալաբային
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է հունվարին կամ հաջորդ ամռանը վաճառել պաշտպաններ՝ բրազիլացի Էդեր Միլիտաոյին եւ ավստրիացի Դավիդ Ալաբային, հաղորդում է Football Transfers-ը։
Արքայական ակումբը նաեւ դիտարկում նրանց փոխարինողների՝ «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքին եւ Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի պաշտպան Ժոնատան Տային։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են հաջորդ ամռանը, եւ նրանք կարող են անվճար միանալ «Ռեալին»։