Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում
Մադրիդի «Ռեալի» 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում։
Լա Լիգայի 16-րդ տուրում Մբապեն գրավել է «Ժիրոնայի» դարպասը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով։
Մբապեն 191 գոլ էր խփել Ֆրանսիայի առաջնությունում (175՝ ՊՍԺ-ում, 16՝ «Մոնակոյում»), եւս 9 գոլ նա խփել է Իսպանիայի առաջնությունում։