Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում շարունակվում են փողոցային բախումներն ու անկարգությունների հրահրումները: Ինչպես հայտնի է, արևմտամետները, ժամկետն սպառող նախագահ Զուրաբիշվիլու գլխավորությամբ, ուժային բախման ու ընդհարումների են ելել գործող իշխանության դեմ: Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետում ոստիկանության ուժերի վրա, հրավառության խոշոր միջոցներ են գործածում, ապակողմնորոշող ճառագայթներ են կիրառում, փորձում են շենքեր հրդեհել և այլն: Ոստիկանությունն էլ կիրառում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, դիմում է ձերբակալությունների: Թե ինչ է ուզում Եվրամիության դրոշներով Թբիլիսիի կենտրոնական փողոցները զանգվածային անկարգությունների ու հրկիզումների վայրի վերածած ընդդիմությունը, որը բացահայտ կառավարվում է արևմտյան ազդեցության կենտրոնների կողմից, պարզ է:

Պարզ է նաև, թե ինչ դիրքավորում ունի Վրաստանի իշխանությունը: Սրանք արտաքուստ զուտ ներվրացական խնդիրներն են: Բայց նախ՝ իրականում վաղուց է այդ ամենը դուրս եկել ներվրացական հարթությունից, երկրորդ՝ այս պարագայում ոչ պակաս հետաքրքիր է դիտարկել տեղի ունեցողի հետ կապված նույն Եվրամիության, արևմտյան կառույցների, նաև՝ առանցքային լրատվամիջոցների, առավել ևս՝ մեր «հայրենական արևմտամետների» հրապարակային դրսևորումները: Նույնիսկ կարելի է շրջանցել այն, որ արևմտյան ամենատարբեր գործիչներ միանգամայն անթաքույց, նույնիսկ ցուցադրաբար միջամտում են Վրաստանի ներքին գործերին, եթե չասենք՝ հրահրում են փողոցային անկարգություններ, խրախուսում են դրանք, պարզ ասած՝ «շիրա են տալիս»:

Առանցքայինն ու նրանց բոլորի բարոյազուրկ նկարագիրը բացահայտողն այլ բան է: Տեսեք, նույն Եվրամիությունը իր բազում պաշտոնական ու բարձր ներկայացուցիչներով, նույն արևմտյան կառույցներն ու արևմտյան երկրների դեսպանները, այսպես ասած՝ «միջազգային հանրությունը» հիմա միաբերան դատապարտում են Վրաստանի իշխանություններին, ոստիկանությանը և խրախուսում են զանգվածային անկարգությունների մասնակիցներին, այսպես ասած՝ ցուցարարներին, եթե կուզեք՝ փողոցային ապստամբներին: Բայց բացարձակապես այդ նույն եվրո-գործիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների դեսպանները ո՛չ մի անգամ ծպտուն իսկ չեն հանել բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաշինյանական ոստիկանությունը, ի դեպ, ֆինանսապես արևմտյան «բարեփոխումների» ենթարկված, Երևանի փողոցներում գազանաբար հարձակվում էր խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների, ծերերի ու հաշմանդամ մարդկանց վրա:

Ոչ մի անգամ որևէ արևմտյան դեսպանատուն ո՛չ մի անգամ ծպտուն չի հանել, երբ փաշինյանական ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, անադեկվատ ու անհիմն բռնությունների դիմել խաղաղ ցուցարարների, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ: Նրանց լռել ու ծպտուն չեն հանել, երբ այս տարվա հունիսի 12ին ոստիկանությունը խաղաղ ցուրարարների նկատմամբ զանգվածաբար կիրառեց «Զարյա-3» տեսակի լուսաձայնաբեկորային նռնակներ, որոնք նախատեսված են ոչ թե ցույցեր ցրելու, այլ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հետևանքով ավելի քան 100 ցուցարար վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի հաշմվեց: Դրանից հետո միայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց՝ մեղադրելով... խաղաղ, անզեն ցուցարարներին ու փաստացի արդարացնելով ոստիկաններին, որոնք բզկտում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին:

Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի են ունեցել բացառապես խաղաղ ցույցեր, առանց զենքի հավաքներ, բողոքի երթեր, պիկետներ, ակցիաներ: Իսկ Վրաստանում, ընդդիմության գլխավորությամբ, «ցուցարարները» բացահայտ բռնի գործողություններ են իրականացնում, հրավառության նյութերով հարձակվում են ոստիկանական ուժերի րա, հրկիզում են խորհրդարանի շենքը և այլն, և այլն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Արևմուտքը, նույն արևմտյան գործիչները, դեսպանները, նույն «արևմտամետները» Վրաստանի դեպքում դա որակում են որպես «ազատության համար պայքար», իսկ Հայաստանի դեպքում՝ խրախուսում են ոստիկանությանը: Վրաստանի դեպքում սաստում են ոստիկանությանը և իշխանություններին, Հայաստանի դեպքում ցուցարարներին են մեղադրում: Կամ՝ մեր «տեղական» գրանտային «արևմտամետների» մի մասը երեկ ոգևորված «ճռվողում» էր սոցցանցերում, թե՝ «վրաց եկեղեցին միացավ ցուցարարներին...»:

Ըստ որում, այն դեպքում, երբ վրաց եկեղեցին ուղղակի իշխանություններին ու ցուցարարներին երկուստեք զսպվածության էր կոչել: Այնինչ նույն այդ մարդիկ միաբերան աղմկում ու ամենակեղտոտ արտահայտություններ էին անում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, երբ Հայաստանում ժողովրդի բողոքի ալիքը գլխավորեց հոգևորական գործիչ: Իսկ հիմա... ողջունում են վրաց եկեղեցու՝ իբր ցուցարարներին միանալը: Սրանք միայն մի քանի օրինակներն են: Իսկ այդպիսի օրինակները քիչ չեն. դրանք ամենօրյա ռեժիմով գալիս են ապացուցելու, թե որքան երկդիմի են «միջազգային հանրության» «արժեքները»: Իրենց շահերը սպասարկողները միշտ ճիշտ են, թեկուզ և որևէ երկիր հողին հավասարեցնեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում