«Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան
«Գայլը կամ վագրը երբեք հաճույքի համար որս չի անում, մարդն անում է:
Ամբողջ կյանքում զբաղված է իր հաճույքները բավարարելով: Մտեք ռեստորաններ, տեսեք, թե ինչ է կատարվում: Այդքանն ուտելո՞ւ ես, որ պատվիրել ես: Հետո էլ դուրս են գալիս, մտնում կողքի ռեստորան: Հատկապես Հայաստանում շատ կտրուկ երևում է դա հիմա:
Անհոգության մի այլանդակ դարաշրջան է: Անհոգ մարդկանց մեծ խումբ, ամեն ինչ կործանվում է: Մարդկային փոխհարաբերություններն են կործանվում, երկիրն է կործանվում, պակասում, փոքրանում:
Այս ինչ անհոգ են մարդիկ... չգիտեմ ցուցադրում են, թե իրոք այդպես է, բայց անհոգ են, դա էլ անկրթության հետևանք է:
Ես շատ հասարակ մարդկանց եմ ճանաչում, որոնք ընդամենը միջնակարգ կրթություն ունեն, բայց շատ կիրթ մարդիկ են», -«3-րդ մուտք» նախագծի շրջանակներում ասել է բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը: