7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումները
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները:
Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր: Սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշի մարզի թիմը։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և գավաթներով:
Հաղթողների պարգևատրությունն իրականացրել են մրցումների գլխավոր մրցավար Գոհար Խանզրադյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։
Մրցումների կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ: