Հետաքրքիր բաղադրատոմս Ամանորյա սեղանի համար
Մոտենում են տոները, իսկ դա նշանակում է, որ արդեն պետք է մտածել, թե ինչպիսի ուտեստներ պետք է լինեն ամանորյա սեղանին: Որպեսզի զարմացնեք հյուրերին, ներկայացնում ենք օրիգինալ բաղադրատոմս, որն անտարբեր չի թողնի ոչ մեծերին, ոչ էլ փոքրերին: Ձեր հյուրերն ուղղակի անակնկալի կգան: Օրիգինալ ուտեստ Նոր տարվա համար
Ինչ է անհրաժեշտ՝
4 բաժակ ալյուր 1/2 բաժակ շաքար 2 թթխմոր 1 թեյի գդալ աղ 1/2 բաժակ կաթ 1/4 բաժակ ջուր 100 г յուղ 2 ձու 2 ձվի դեղնուց 2 կաթիլ սննդի կարմիր գունավորիչ
Ինչպես պատրաստել՝
Խառնեք ալյուրը, թթխմորը, շաքարավազը և աղը: Կաթը, ջուրը և յուղը տաքացրեք: Այնտեղ այնուհետևս չոր բաղադրիչներ ավելացրեք: Լավ խառնեք: Հարեք ձուն մինչ դառնա միասեռ զանգված և ավելացրեք խմորին: Լավ խառնեք խմորը, այն պետք է ձիգ դառնա: Այնուհետև այն ծածկեք, թողնեք մեկ ժամ հանգչի, որպեսզի երկու անգամ այն մեծանա: Ջեռոցը տաքացրեք 180° ջերմությամբ: Խմորը կիսեք երկու մասի, մեկը պետք է մյուսից մեծ լինի:
Մեծ խմորից Ձմեռ պապիկի համար եռանկյունաձև գլխարկ սարքեք: Փոքրը կիսեք երկու մասի, մեկին մորուքի տեսք հաղորդեք: Մկրատի օգնությամբ դրանից թելեր ստացեք: Խմորի մնացած մասից մորուք պատրաստեք, քիթ: Ձվի դեղնուցն ու սննդի գունանյութը, այն քսեք Ձմեռ պապի գլխարկին, քթին: Մյուս դեղնուցով ներկեք մնացած խմորը: 15 րոպե եփեք այն թիթեղով պատված, ապա հանեք այն: Ամանորյա այսպիսի ուտեստ պատրաստելը Ձեզ համար երկու ժամ կխլի: