Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է
Սպորտ

Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. Խուրշուդյան

Կանանց ծանրամարտը Հայաստանում տարիների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել, և հիմա ծանրամարտով զբաղվում են երկու անգամ ավելի շատ աղջիկներ, քան մոտ 15 տարի առաջ էր: Հայկական ծանրամարտում բեկումնային եղան երկու անուններ` Հռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել է կարիերան ավարտելու որոշման, անցած բազմաբովանդակ ճանապարհի ու մարզաձևի առանձնահատկությունների մասին:

-Հռիփսիմե, սկսելով ամենասկզբից` ինչպե՞ս եղավ ձեր «ծանոթությունը» ծանրամարտի հետ և ո՞վ էր այն մեկն, ով Ձեզ բերեց ծանրաձողին մոտ:  

-Քույրս է եղել այն մեկն, ով ինձ «ծանոթացրել է» ծանրամարտի հետ: Նա է եղել այն շարժառիթը, որ զբաղվեմ ծանրամարտով: Ծնողներիցս թաքուն նա էր հաճախում ծանրամարտի: Դասերից հետո ուշ էր տուն գալիս, ես էլ հետաքրքրվեցի, թե այդ ո՞ւր է գնում: Հետո նա ինձ իր հետ տարավ, ու ես էլ հետևում էի միայն դռան արանքից: Եվ մարզիչն, ում հետ առաջինը սկսեցի աշխատել` Սարմեն Եսայանը, տեսնելով ինձ դռան արանքից հետևելիս` կանչեց ներս: Հետո տվյալներս ստուգեց` ձեռքերս, արմունկներս, որոնք ամենակարևորն են ծանրամարտում։ Ստուգելուց հետո ասեց, որ ներուժ ունեմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու: Մարզիչը խոսեց ծնողներիս հետ, բայց մայրս դեմ էր, հարազատներս դեմ էին, միայն հայրս էր, որ աջակցեց ինձ: Առաջին մրցումներին  էլ մասնակցել եմ Փաշիկ Ալավերդյանի շնորհիվ: Այն ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Իշխան Զաքարյանն էր: Հարց էր առաջացել, թե ինչո՞ւ պետք է գնամ մրցումների, և ընկեր Փաշիկն ասել էր, որ Հռիփսիմեն պետք է գնա ու ունակ է մեդալ բերելու: Նա ասել էր, որ կհեռանա մարզաձևից, եթե ես չկարողանամ մեդալ բերել։ Շատ լավ էր, որ կարողացա մեդալով վերադառնալ:  

-Դուք առաջին կին ծանրորդներից էիք, որ դեմ գնացիք հասարակական այն կարծիքին, թե «ծանրամարտը կնոջ մարզաձև չէ» և մնացիք` ապացուցելով, որ կինը ևս կարող է ուժեղ լինել, կինը կարող է մնալ կանացի ու զբաղվել այս մարզաձևով: Որքանո՞վ էր դժվար այդ ճանապարհն անցնելը: 

-Իսկապես շատ դժվարությունների առաջ եմ կանգնել այդ ճանապարհին: Բոլորն ասում էին, որ հետագայում մայրանալու հարց կա, և ծանրությունն աղջկա համար չէ: Գիտես, նույնիսկ պահեր էին լինում մարզումներից հետո, որ երկմտում էի՝ գուցե, մյուսները ճիշտ են: Սակայն, ոչ: Եթե ուզում եք, որ ձեր անունը մնա սպորտում, պետք է առաջ գնաք: Ու նպատակ էլ կար, որ ծանրամարտով զբաղվող աղջիկները շատանան:  

-Շատ երկար քննարկվեց  դոպինգ սկանդալը, բայց դա արդեն անցյալում է, իսկ ժողովուրդը շարունակում է Ձեզ սիրել: Եկեք բացենք փակագծերը: Ի՞նչ տեղի ունեցավ և ո՞րն էր այն սխալը, որը չպետք է արվեր:

-Ես մինչև օրս ասում եմ, որ այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար: Այդքան տանջանքներից, այդքան մրցաշարերում մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը: Բոլորի համար դա անցյալ է, սակայն ինձ համար մնում է ցավոտ թեմա: Ցավոք, այլևս չեն ասում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյան, այլ պարզապես՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Շատ մեծ ափսոսանք ունեմ: 

-Համաշխարհային սպորտում բացառիկ են այն մարզիկները, որոնք, սպորտից հեռանալով, կրկին իրենց մեջ վերադառնալու ուժ են գտնում: Ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունեի՞ք, որ վերադարձաք: 

-Երբ վերադարձա, ահավոր բարդ էր․ շատ վնասվածքներ ստացա հենց վերադարձից հետո: Բալիկներ ունենալուց հետո իմ մկանային համակարգն այլ էր, ամբողջությամբ փոխվել էր: Կարծում էի, որ առաջվա Հռիփսիմեն եմ, բայց, ոչ: Այս ընթացքում թե՛ փորձությունների միջով եմ անցել, թե՛ վնասվածքներն եմ հաղթահարել: Սակայն խոստում էի տվել, որ Հայաստանի դրոշը նորից բարձրացնելու եմ միջազգային հարթակներում: 

-Եթե մեկ խորհուրդ տայիք այն 15-16-ամյա աղջկան, որ նայում էր ծանրամարտի մարզումները դռան արանքից, ի՞նչ կասեիք։ 

-Գնա և ևս մեկ անգամ էլ դռան արանքից նայիր: Միշտ ասում եմ՝ երանի մի օր արթնանամ ու նորից 20 տարեկան լինեմ:  

-Ի՞նչ է տվել Ձեզ ծանրամարտը: 

-Ամեն ինչ՝ դաստիարակություն, համեստություն, մեծին հարգել, փոքրին հարգել: Ամեն ինչ, ինչ ինքս եմ ուզել: 

-Իսկ ի՞նչ է վերցրել Ձեզանից:

-Վերջին երկու տարիների ընթացքում միայն առողջությունս:

-Եթե հնարավորություն ունենայիք կարիերայում  ինչ-որ բան փոխելու,  ի՞նչը  կփոխեիք:

-Միայն 2016 թվականի այդ չարաբաստիկ խոսքը՝ «դուք որակազրկված եք»:

-Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը, որը տեսանելի է Ձեզ համար, քանի որ ամեն օր մարզաձևի մեջ եք:

-Միշտ կա մեդալի հակառակ կողմը: Ոչ մեկ չի տեսնում այն տանջանքը, որի միջով մենք անցնում ենք մինչև մեդալին հասնելը: Կարծում եմ` գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցնել ես: 

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: