Հոլանդը Պրեմիեր լիգայի ռմբարկուների նոր ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ԱՊԼ-ում նոր ռեկորդ է սահմանել Լոնդոնի «Արսենալի» դարպասը խփած գոլից հետո (2:2):
Ինչպես հայտնում է Squawka-ն, 24-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 10 գոլ է խփել առաջնության 5 խաղերում. նախկինում Պրեմիեր լիգայի ողջ պատմության ընթացքում ոչ ոք այդքան արագ չէր հասել այս ցուցանիշին։
Transfermarkt-ը պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո:
Աղբյուր ArmSport.am