Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 1-ին տուրի մի շարք հանդիպումներ։
Խաղերի ժամանակացույցը՝
20:45՝ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա),
20:45՝ «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) — «Բայեր» (Գերմանիա),
23:00՝ «Բրեստ» (Ֆրանսիա) — «Շտուրմ» (Ավստրիա),
23:00՝ «Ատալանտա» (Իտալիա) — «Արսենալ» (Անգլիա),
23:00՝ «Մոնակո» (Ֆրանսիա) — «Բարսելոնա» (Իսպանիա),
23:00՝ «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) — «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա):
8 տուրերի արդյունքներով կկազմվի 36 թիմից բաղկացած աղյուսակ։ 8 lավագույն թիմերն անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբներն անցումային խաղեր կանցկացնեն՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար:
Աղբյուր ArmSport.am