Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Քաղաքականություն

Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 17-20-ին Երևանում տեղի է ունենում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։  2022 թ․ հոկտեմբերին տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրել է ժամանակակից փուլում հայկական սփյուռքի գործառույթների իր սահմանումը՝ ելնելով երկարամյա հետազոտական և գործնական աշխատանքի փորձից։ ԴԻԱԼՈԳԻ ղեկավարի կարծիքով, ամերիկացի քաղաքագետ Ռոջեր Նայի «փափուկ ուժի» քաղաքական տերմինի գործածության փոխարեն, որի սահմանումը ամերիկյան շահերի առաջմղման հայեցակարգ է հանդիսանում, ժամանակն է, որ Հայաստանը ունենա իր պետական հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ։ Իբրև տարբերակ նա առաջարկել է հայկական «հստակ ուժի» տեսությունը։ 

Ըստ նրա, ժամանակակից փուլում հայկական սփյուռքը երեք հիմնական գործառույթ ունի։ Առաջին․ աջակցություն հայկական պետականության ամրապնդմանը, ինչը միշտ հրատապ է եղել։ Այսօր՝ առավել, քան երբևէ։ Երկրորդ․ ողջ աշխարհում հայկական պատմական և մշակութային, ընդհանրապես քաղաքակրթական ժառանգության պահպանումը և զարգացումը։  Երրորդ․ ավանդ ընդունող երկրի առաջընթացում, բնակության երկրի և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։  

Հենց այս երեք գործառույթների հանրագումարը, Յուրի Նավոյանի բնորոշմամբ, հայկական սփյուռքը դարձնում է «հստակ ուժ»։ Տարբեր երկրների հայկական կազմակերպությունները, որոնք գործում են այս գործառույթների շրջանակում, ըստ նրա սահմանման, համարվում են «հստակ ուժ» և՛ Հայաստանի և՛ բնակության երկրի համար։  

   Յուրի Նավոյանը հայտնել է, թե հասունացել է պահը, որ հայկական պետականության ուժեղացման, հայկական քաղաքակրթական ժառանգության պահպանման և երկկողմ միջպետական հարաբերությունների ծրագրերում հայության ներուժի համախմբումը քաջալերելու համար Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի հետ գործընկերությունը վարի ռազմավարական հենքի՝ Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական հայեցակարգի հիման վրա։ Նման պետական փաստաթղթի, ինչպես նաև Արտաքին քաղականության հայեցակարգի և Ռազմական դոկտրինի ընդունումը պետք է բխի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հայեցակարգից։

Նա համոզմունք է հայտնել, որ նորագույն շրջանի ավելի քան երեսնամյա պետականության փորձի հիման վրա ընդունվող այս չորս իրար լրացնող, հիմնարար և ժամանակակից չափանիշները բավարարող փաստաթղթերը նոր ազդակ կհանդիսանան համակարգված պետական շինարարության համար։ Միաժամանակ, դրանք կնախանշեն Հայաստանի և հայ ժողովրդի տեղն ու ապագան ժամանակակից աշխարհում և միջազգային հարաբերություններում։

ԴԻԱԼՈԳԻ ղեկավարը ընդգծել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում հայկական սփյուռքի կամ հասարակական դիվանագիտության դերը, բերելով թարմ օրինակներ հայ-ռուսական հարաբերություններից։

Այսպես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը բացվել է հենց հասարակական դիվանագիտության նախաձեռնությամբ․ 2022 թ․ ապրիլի 8-ին Միջազգային համագործակցության ռուսաստանյան խորհրդի (РСМД) և ԴԻԱԼՈԳԻ համատեղ կազմակերպմամբ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքագիտական կլոր սեղան՝ նվիրված երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրադրությանը։ Միջոցառման արդիականությունը և նշանակությունը մատնանշել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձները։

        Պաշտոնական և հասարակական դիվանագիտությունների համագործակցության մեկ այլ օրինակ է հանդիսանում «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» երկլեզվյա եռահատորյակը, որը կազմվել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ և հրատարակվել Երևանում Ռուսական գրքի տան աջակցությամբ։ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների իրավա-պայմանագրային բազան կազմող համաձայնագրերի ժողովածու առաջին անգամ է հրատարակվել։ ԴԻԱԼՈԳԸ ձեռնամուխ է եղել այս աշխատանքին, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունների բնույթը պայմանավորված է հենց այն իրավա-պայմանագրային հենքով, որ գոյություն ունի ավելի քան երկու հարյուր համաձայնագրերի տեսքով։ 

Հաջող օրինակ է հանդիսանում մոսկովյան կազմակերպության կողմից հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում իրականացրած գործնական ծրագիրը․ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հայկական այս խոշորագույն տարածաշրջանի մարզպետի գլխավորությամբ 2022 թ․հունվարին այցելել է Օմսկ։ Իսկ նույն թվականի օգոստոսին էլ Ռուսաստանի Օմսկի մարզի պատվիրակությունն է պատասխան այց կատարել Հայաստան՝ սիբիրյան այս տարածաշրջանի նահանգապետի գլխավորությամբ։  

Այս և ուրիշ օրինակները Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնական հաստատությունների հետ Սփյուռքի փոխգործակցության նոր չափումներ են ձևավորում, ինչպես նաև նպաստում են միջպետական համագործակցության առկա օրակարգի բովանդակության կատարելագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակմանը։  

P.S. Այս տարի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին Յուրի Նավոյանը հրավիրվել էր իբրև պատվավոր հյուր։ Տրամադիր լինելով գագաթնաժողովի շրջանակում ակտիվ աշխատանքի, նա միջոցառման կազմկոմիտեին պատվավոր հյուրի գործառույթների պարզաբանման հարցում է արել։ Կազմկոմիտեն պատասխանել է, որ նա հրավիրված է իբրև պատվավոր հյուր, քանի որ նախորդ գագաթնաժողովին հանդես է եկել զեկուցումով, «․․․ուրախ կլինենք, եթե Դուք ներկա գագաթնաժողովի մասնակիցների հետ կիսվեք Ձեր բազմամյա փորձով, գիտելիքներով և գաղափարներով»։

Ի պատասխան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը գագաթնաժողովի կազմկոմիտեին հայտնել է հետևյալ դիրքորոշումը․«Դուք իրավացիորեն նշում եք գագաթնաժողովի մասնակիցների հետ ԴԻԱԼՈԳԻ փորձով, գիտելիքներով և գաղափարներով կիսվելու անհրաժեշտության մասին։ Համաձայնեք, որ դրա լավագույն և արդյունավետ ձևը գագաթնաժողովում իբրև բանախոս հանդես գալն է։ Բայց քանի որ դրա հանարավորությունը մեզ չի ընձեռնվում, կփորձենք հրապարակային այլ ձևերով ներկայացնել մեր մոտեցումները»։