Խամես Ռոդրիգեսը վերադարձավ Լա Լիգա
Կոլումբիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վերադարձավ Լա Լիգա։ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը պայմանագիր է կնքել «Ռայո Վալիեկանոյի» հետ, հաղորդում է իսպանական ակումբի կայքը։
Բրազիլական «Սան Պաուլոյից» հեռանալուց հետո նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ռայո Վալիեկանոյին»։
Ամռանն ԱՄՆ-ում անցկացված Ամերիկայի գավաթի խաղարկությունում Խամես Ռոդրիգեսը 6 խաղում կատարել էր 6 գոլային փոխանցում եւ ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։