Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Հասարակություն

Հարցազրույց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովայի հետ

Հայաստանի Հանրապետության  թիվ 1 հարկատու, Սյունիքի մարզի խոշորագույն գործատու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործունեությունը, բնականաբար, հանրության ուշադրության կենտրոնում է։

Հետաքրքրական է նաև ընկերության ղեկավարների գործունեությունը, որին ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք։

Այդ շարքում մեր հերթական հանդիպումը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովայի հետ է։

- Հարգելի Զարա Լևոնի, առաջին անգամ եք ներկայանում մեր լսարանին, ուստիև ողջամիտ կլիներ, որ ընթերցողը նախևառաջ ծանոթանար Ձեր կենսագրությանը կամ անցած ճանապարհին։

- ԶՊՄԿ-ն երրորդ հանքարդյունաբերական ձեռնարկությունն է, որտեղ աշխատում եմ։

Առաջինը «Ֆորչն ռիզորսիս» չինական կազմակերպությունն էր, որն ուսումնասիրում էր Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի հանքավայրերը։ Այդ նախագիծը հետագայում փակվեց։

Ապա աշխատել եմ «Լիդիան Արմենիա»-ում, որի պատմությանը հանրությունը ծանոթ է։ 2018-ին այն փակվեց ու մինչև հիմա դեռ չի բացվել։ Այդ ընկերությունում անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավարն էի։

Երեք բարձրագույն ուսումնական հաստատություն եմ ավարտել։ Առաջինը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան է, որտեղ «Արդյունաբերական դիզայն» մասնագիտություն եմ ձեռք բերել։ Երկրորդ և երրորդ մասնագիտությունս լոգիստիկան է, մեկը սովորել եմ Մոսկվայում, մյուսը՝ Ամերիկայում։

Որպես գլխավոր HR (մարդկային ռեսուրսների կառավարիչ) աշխատել եմ «Արդշինբանկում», այնուհետև եղել եմ Հայաստանի ավտոմեքենաների գրեթե ամենամեծ դիլերների HR-ը։

Շատ գոհ եմ, որ ունեմ լոգիստիկ կրթություն, քանզի ամբողջ լոգիստիկան հենված է մարդկային ռեսուրսների վրա։

2023 թ․ հունվարից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավարն եմ։

- Ի՞նչ գործառույթներ է իրականացնում վարչական դեպարտամենտը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում։

- Վարչական դեպարտամենտի ամենամեծ գործառույթը մարդկային ռեսուրսների կառավարումն է։

Այդ ոլորտը կառավարող օղակը նախկինում կոչվում էր կադրերի բաժին, իմ գալուց հետո փոփոխություն կատարեցինք, և հիմա կոչվում է մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։ Այդպես ճիշտ է կառավարման տեսանկյունից և համահունչ է միջազգային փորձին։ Մենք առանձնացրել ենք աշխատակիցների ռոտացիայի և նոր ընդունվող կադրերով համալրման ստորաբաժանումը, աշխատավարձի հաշվարկման բաժինը։

Մի խոսքով՝ ունենք անալիտիկներ, կադրերի հաշվառման բյուրո, անձնակազմի համալրման և ռոտացիայի բաժին, ինչպես և (իմ գալուց հետո) Ուսումնական կենտրոն։

Մենք արմատապես փոխեցինք և՛ Ուսումնական կենտրոնի գործունեությունը, և՛ աշխատակիցների ատեստավորման ձևը։

Մոտ ամիսուկես առաջ ավարտեցինք մի ուշագրավ ծրագիր՝ Քաջարանի երիտասարդների մի խմբի սովորեցրինք եռակցողի, էլեկտրիկի, փականագործի մասնագիտություններ։

Ցավոք, այդ ժամանակ մեր ընկերությունում նրանց աշխատանքի վերցնելու հնարավորություն չունեինք։ Ու ներգրավեցինք նաև Սյունիքի մարզում աշխատող մեր գործընկեր կազմակերպություններում՝ «Մարիլա»-ում, «Աժդանակ»-ում...

Ի դեպ, այդ երիտասարդների ուսուցման ընթացքում շատ լուրջ մոնիթորինգ ենք իրականացրել և հետևել, որ հանկարծ բացակայություններ չլինեն, որ որևէ մեկին հենց այնպես գնահատական չդրվի։ Գրեթե ամեն օր այնտեղ էինք և հետևում էինք դասընթացներին։ Եղել է դեպք, երբ երկու օր դասընթացներին չմասնակցած երիտասարդը դուրս է մնացել ծրագրից։

Եվ այդ մոտեցումը հնարավորություն տվեց, որ որակյալ, հմուտ մասնագետներ պատրաստենք։

Չմոռանամ ասել՝ Վարչական դեպարտամենտի ղեկավարման ներքո են գտնվում ԶՊՄԿ-ի հյուրանոցները, ճաշարանը՝ մոտ 4600 հոգու կերակրող, արտադրական էսթետիկայի բաժինը, մարզահամալիրը, Մշակույթի կենտրոնը, մանկապարտեզները։

- Ուսումնական կենտրոնի գործունեությունն իսկապես ուշագրավ է։ Շատ պահանջված մասնագիտություններով կադրեր եք պատրաստում։ Բայց արդյո՞ք Ուսումնական կենտրոնում ստացած կրթության վերաբերյալ իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (վկայական) է տրվում։

- Մեր ընկերությունը նման լիցենզիա չունի։ Ուստի և Ուսումնական կենտրոնում ուսուցումը կազմակերպում ենք լիցենզավորված ընկերության միջոցով։ Այսինքն՝ այդ կազմակերպությունն է ուսուցումն իրականացնում՝ մեզ հետ համագործակցելով։

Այնպես որ՝ Ուսումնական կենտրոնում մասնագիտություն ստացած երիտասարդները կարող են աշխատել  ոչ միայն կոմբինատում, այլև ցանկացած ուրիշ կազմակերպությունում, որտեղ կա տվյալ որակավորման մասնագետների պահանջ։

- Կադրերի ատեստավորման մասին խոսենք... Երբ ներկայիս սեփականատերը ստանձնեց ընկերության տնօրինումը՝ առաջին քայլերից մեկն աշխատակիցների ատեստավորումն էր։ Եվ դա դրական արձագանք ունեցավ, քանի որ այդկերպ նաև աշխատավարձերի հարցն էր կարգավորվում, հստակեցվում։

- Կադրերի ատեստավորումը նորություն չէր։ Ուղղակի նախկինում դա արվում էր կարգ բարձրացնելու, իսկ դրա արդյունքում աշխատավարձ բարձրացնելու համար։ Հիմա չափազանց լուրջ ենք մոտենում այդ հարցին։

Նախ՝ ատեստացիա անցնում են բոլորը։

Դրան նախորդում են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, մեր իսկ աշխատակիցների ներգրավվածությամբ պատրաստվում են հարցաշարեր, որոնք կազմված են լինում շատ հարցերից և այնպես, որ սուբյեկտիվ մոտեցումը բացառվի։

Ունենք գնահատման հստակ կարգ, և ապահովում ենք գնահատող հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը, որպեսզի որևէ կամայական մոտեցում տեղ չգտնի, ու ապահովվի օբյեկտիվությունը։

Ի վերջո հարցերը տրվում են, գրավոր պատասխանները ստանում ենք... Ասել է՝ քննական լուրջ գործընթաց է տեղի ունենում։

Ատեստավորումը հիմա ոչ թե նրա համար է, որ աշխատողների կարգը կամ աշխատավարձը բարձրացվի, այլ նրա համար, որ ստուգվեն աշխատողների գիտելիքներն ու տվյալ պաշտոնին համապատասխանությունը։

Ատեստավորումից հետո կարող է և աշխատողի կարգն իջեցվի, հնարավոր է նաև, որ ատեստավորման արդյունքում տվյալ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չգտնվի։

Ատեստավորման արդյունքն ուժի մեջ է մեկ տարի, որոշ դեպքերում ժամկետը կախված է մասնագիտությունից։

Աշխատակիցները պետք է ունենան հավասար հնարավորություն՝ աճելու, սովորելու, առաջադիմելու համար։ Իսկ ատեստավորումը նման հնարավորություն ընձեռում է յուրաքանչյուրին։

- Նորություն ասած չենք լինի, եթե հիշեցնենք՝ ԶՊՄԿ-ում աշխատելը գրավիչ է ու ցանկալի շատերի համար։ Ինչպե՞ս կարելի է աշխատանքի ընդունվել կոմբինատում։

- Մի նրբություն կա՝ աշխատե՞լ, թե՞ գումար վաստակել-ստանալ։ Դրանք տարբեր իրավիճակներ են։

Ընկերությունում աշխատանքի ընդունվելու մեխանիզմը ներկայումս շատ թափանցիկ է։ Մենք հիմա ունենք տվյալ հարցով զբաղվող ստորաբաժանում, որ կոմբինատի տարածքից դուրս է տեղակայված, որպեսզի մարդիկ անցագիր ստանալու և կոմբինատ մտնելու խնդիր չունենան։

Այնտեղ կարող են տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին, լրացնել դիմում, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր։

Ընդունելության հարցում մեզ համար առաջնային են Քաջարանի, Կապանի, ինչպես և ազդակիր մյուս համայնքների բնակիչները։

Մի պահ ընդունելությունը խիստ սահմանափակված էր, որովհետև անհրաժեշտ անձնակազմից ավելի աշխատող ունեինք։

Իսկ երբ ընդունելության հնարավորություն է լինում... Եթե զուտ մասնագիտական թափուր հաստիք է, ապա հավակնորդը պետք է ունենա մասնագիտական կրթություն, հմտություն։ Կարծում եմ՝ ճիշտ կհասկանաք մեզ՝ մենք չենք կարող մարդուն ընդունել և զրոյից մասնագիտություն սովորեցնել։

Ոչ մասնագիտական թափուր հաստիքները բավականին քիչ են, նաև համեմատաբար քիչ են վարձատրվում, երբեմն էլ ավելի ծանր աշխատանք են կատարում։ Ու հաճախ մարդիկ չեն ուզում ստանձնել նման աշխատանք, չեն ուզում հերթափոխով աշխատել։

Մի հանգամանք ևս. նախապատվություն ենք տալիս այն մարդկանց, ովքեր ընտանիքում աշխատող չունեն։ Այդ պարագայում շատ կարևոր է, թե ինչ կարող են անել տվյալ անձինք և ինչ թափուր հաստիք ունենք տվյալ պահին։

– Եվ ի՞նչ մասնագիտությամբ աշխատողների կարիք ունեք այս պահին։

– Ցանկացած ոլորտում միշտ էլ լավ աշխատողի կարիք կա... Իսկ այս պահին զգացվում է էներգետիկների, եռակցողների, պոմպավարների կարիք։

Փորձում ենք թոշակառուներին փոխարինել երիտասարդներով։ Իհարկե, գործող օրենքը թոշակային տարիքի պատճառով աշխատանքային պայմանագրի լուծում թույլ չի տալիս, բայց մենք առաջարկում ենք...

Քաջարան ու Կապան քաղաքների համար շատ կարևոր է երիտասարդներին աշխատանքով ապահովելը։ Երիտասարդը պետք է իր քաղաքում սովորելու, ապրելու և աշխատելու հնարավորություն ունենա, և մենք ձգտում ենք նման հնարավորություններ ապահովել։

– Երբ քիչ առաջ թվարկում էիք Վարչական դեպարտամենտի գործառույթները՝ նշեցիք նաև արտադրական էսթետիկայի մասին։

Ի՞նչ ասել է արտադրական էսթետիկա։

– Շատ կարևոր ոլորտ է... Արտասահմանում չափազանց կարևորում են այդ ոլորտը։ Ճապոնիայում, օրինակ, արտադրական էսթետիկան աշխատանքի արդյունավետությանը նպաստող լուրջ գործոն է։ Մեզ մոտ առայժմ այդպես չէ, բայց մեծ հույս ունեմ, որ դրան կհասնենք։

Մեզ մոտ արտադրական էսթետիկան ներառում է ամբողջ տարածքի մաքրության ապահովումը, թթվածնի բալոններ են տեղափոխում, պատերն են ներկում... Ինքս կարևորում եմ այդ աշխատանքներն իրականացնող մարդկանց գործունեությունը։ Իսկապես, նրանք շատ բարդ, ծանր աշխատանք են կատարում, և մենք պետք է գնահատենք նրանց կատարածը։ Այդ ոլորտում, հիրավի, ամեն ինչ կարևոր է․ օրինակ, ծաղիկներ ենք դրել տարբեր տեղերում, որ մարդիկ իրենց լավ զգան...

– Չենք կարող շրջանցել Մշակույթի կենտրոնի գործունեությունը, որը՝ ամեն անգամ այնտեղ լինելիս, մեծ տպավորություն է թողնում։ Աշխատողներն էլ, որքան տեսնում ենք, պրոֆեսիոնալ են, նվիրյալներ են։ Իսկ գրադարանը... Մարզի լավագույն գրադարաններից է, գնահատելի է գրքերի հավաքածուների անընդհատ նորացումը։

– Ասված խոսք կա՝ մշակույթը կփրկի աշխարհը․ դա ճիշտ է։ Վատն այն է, որ հեռախոսները մտել են մեր կյանք, և մարդ ժամանակ չի ունենում գրքեր կարդալու։ Եթե անգամ կարդում են, ապա դարձյալ հեռախոսի միջոցով։ Մոռացել ենք գրքի բույրը, կինոն նույնպես հեռախոսով ենք դիտում...

Մեր Մշակույթի կենտրոնն իր դերն այսօր պատշաճ է կատարում, և համամիտ եմ Ձեր հնչեցրած գնահատականներին։

Դրվատանքի են արժանի մեր մանկապարտեզները։ Օրեր առաջ մասնակցում էի նրանց հանդեսներին։ Համոզված եմ՝ դրանք չեն զիջում Երևանի լավագույն մանկապարտեզների մակարդակին։

Քիչ առաջ վերադարձա Քաջարանի բակային ճամբարից, որ կազմակերպել է Քաջարանի համայնքապետարանը.․ տպավորված եմ, ամառային այս օրերին 250 երեխա է ընդգրկված այդ ճամբարում։

Մենք խրախուսում ենք նաև պարային համույթների գործունեությունը, հավանաբար նկատել եք, թե որքան ակտիվ են այդ համույթները մասնակցում միջազգային փառատոներին։

Քաջարանն իր ուրույն տեղն ունի սպորտի ոլորտում, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է։ Միայն 2024 թ․ հուլիսին մեր մարզահամալիրը տվել է Հայաստանի երկու չեմպիոն ծանրամարտից։ Պուշկին Թևանյանի սաներն են՝ 50 և 90 կգ քաշայիններ։

– Տեսնում ենք՝ կատարվածը շատ է և բազմաթիվ ուղղություններով է, բայց (ենթադրում ենք) ծրագրեր ու խնդիրներ էլ ունեք։

– Բազմաթիվ ծրագրերից մեկը կառանձնացնեմ. կուզենայի, որ Ուսումնական կենտրոնն ունենար համապատասխան լիցենզիա, և մենք մեր կադրերով պատրաստեինք անհրաժեշտ մասնագետներ։ Որքան գիտեմ՝ նախկինում կոմբինատի Ուսումնական կենտրոնը նման հնարավորություն ունեցել է։

Կարծում եմ՝ կրթությունը յուրաքանչյուր մարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում, բացում նոր հորիզոններ։ Սովորելը մարդուն երիտասարդացնում է...

Օգտվելով առիթից՝ կուզենայի հանրությանը տեղեկացնել՝ հպարտ եմ, որ աշխատում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում, աշխատում եմ այսպիսի թիմի հետ։ Կուզենայի, որ մեր մյուս աշխատակիցները նույնպես այդ զգացողությունը և լավ աշխատելու ցանկություն ունենային ։ Հարցը միայն աշխատավարձը չէ։ Կարևոր է նաև ցանկությունը՝ ուզենալ աշխատել, սովորել, աճել, առաջադիմել։ Երբ աշխատանքդ քեզ հետաքրքիր է լինում՝ դու ավելի հմուտ ես դառնում և, ինքնըստինքյան, ավելի լավ վարձատրվում։

Վարչական դեպարտամենտի տիրույթում են ադմինիստրատիվ աշխատանքը, վարչատնտեսական ոլորտը, փաստաթղթաշրջանառությունը.․ հիմա անցում ենք կատարում փաստաթղթաշրջանառության թվայնացման, ինչը նույնպես առաջնային խնդիր է։

– Դուք այնպիսի պաշտոն եք վարում, որի առանցքում մարդն է արդյո՞ք մարդկանց հետ շփումներում դժվարություններ չեք ունենում, չէ՞ որ ամեն մի մարդ մի աշխարհ է՝ իր հոգսերով, իր պատկերացումներով, օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ ընկալմամբ։

– Իմ աշխատասենյակի դուռը միշտ բաց է բոլորի համար, ինձ առնչվող ցանկացած հարցով մարդիկ կարող են այցելել ու իրենց մտահոգող հարցերը բարձրացնել։ Ու ես ամենայն հարգանքով կարձագանքեմ բարձրացվող հարցերին։ Բայց թող ոչ մեկը չնեղանա, երբ ճիշտ պատասխան կհնչեցնեմ։

 

Հարցազրույցը՝  Սամվել Ալեքսանյանի