Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան
![Շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը․ Տիգրան Ավինյան](/timthumb.php?src=disc/15-06-24/6a77b553b46bcce75790a6d374c58243.jpg&w=780)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը։
«Երևանի քաղաքապետի գավաթ»
միջազգային մրցաշարի բազմազանությունը հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել սպորտային կարողությունները, ինչպես նաև նպաստում է հանրային առողջության բարձրացմանն ու առողջ ապրելակերպին։
Մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին: