Կոնֆլիկտ չկա. «Շանթ» հեռուստաընկերությունից պարզաբանում են, թե ինչո՞ւ Արտյոմ Կարապետյանը չի նկարահանվում «Անուղղելիներում»
Aysor.am-ը գրում է.
Սեպտեմբերի 11-ից «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդները կրկին առիթ կունենան շաբաթական մի քանի օր իրենց տանը հյուրընկալել սիրված հին հյուրերին՝ վերվարած «Անուղղելիներ»-ին: Հայկական առաջին սերիալի հետևորդներն այս վերադարձը խանդավառությամբ ընդունեցին, սակայն նույն ոգևորությամբ մեկնաբանությունների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտեցին առանցքային կերպարներից մեկի՝ Կնյազին մարմնավորող Արտյոմ Կարապետյանի բացակայության մասին:
Թեև Aysor.am-ի հետ զրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանը նշել էր, որ գյումրեցուն հատուկ համ ու հոտով դերասանի չներգրավվածության պատճառը միայն Հայաստանից բացակայությունն է, ու հնարավոր է՝ առաջիկայում միանա «Անուղղելիներին», սակայն հանրությունը շարունակեց առավել ինտրիգային պատճառներ փնտրել Արտյոմ Կարապետյանի բացակայության համար:
Երեկվանից համացանցում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե դերասանի և «Շանթ» հեռուստաընկերության միջև տարրաձայնություններ կան, ինչով էլ պայմանավորվված է Արտյոմ Կարապետյանը չի մասնակցում նկարահանումներին
Թեմայի շուրջ պաշտոնական տեղեկություն ստանալու համար Aysor.am-ը կապ հաստատեց «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղից չհերքեցին, որ դերասանի բացակայությունն, իսկապես, անհանգստացնում է սերիալի հետևորդներին: Այդ թեմայով հեռուստաընկերությունն անգամ բազմաթիվ նամակ-խնդրանքներ ու նամակ-բողոքներ է ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում