Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՄենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար«Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԻրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. ԹրամփԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով առնվազն 30 մարդ է զnհվել Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Հարավային Կորեայի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 15%-ից դարձնում եմ 25%. ԹրամփՍիրիայի և ՌԴ նախագահները չորեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում Նա հայտարարեց, որ չի մնալու․ դա մեզ համար տհաճ էր և անսպասելի․ Լապորտան՝ Ֆերնանդեսի մասինՄեր նաhատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա․ Նիկոլ ՓաշինյանՎախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս Թեհրանից Երևան չվերթեր են չեղարկվել Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ և զիջել մրցակցին:

Մադոյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Վասիլի Չեբոտարիի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում 4:1 հաշվով հաղթել էր իսպանացի Սերխիո Մարտինեսին:

Երեկ ռինգ դուրս եկած Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) ևս չեն կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է իռլանդացի Քելին Քեսիդիին, իսկ Գարբոյանը 0-5 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջատ Հուսեյնովին։

Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում ուժերն էր չափել բելգիացի Նոա Հաջիտի հետ և երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին` 5:0։ Ռուդոլֆ Գարբոյանն էլ մեկնարկում 5:0 հաշվով հաղթանակի էր հասել Սինգապուրի ներկայացուցիչ Սյուան Տեյո Վեյի նկատմամբ։

Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակչում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը: Մանասյանն ավելի վաղ 4:1 հաշվով առավելության էր հասել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի նկատմամբ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Չալոյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել էր կանադացի Ալեքսիս Բարիերեին: Բազեյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում 0:5 հաշվով պարտվել էր պուերտոռիկացի Ժոզե Տիրադոյին՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Կանանց թիմից հանդես են եկել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Անուշ Գրիգորյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել է հարավկորեացի Ջույուն Յունին, Տաթևիկ Խաչատրյանը 0:5 հաշվով պարտվել է չիլիացի Դենիսե Բրավոյին, Էլիդա Քոչարյանը 1:4 հաշվով զիջել է մեքսիկացի Գուադալուպե Սոլիսին, իսկ Անի Հովսեփյանը 0:5 հաշվով պարտվել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Մարիա Մորոնտա Էրնանդեսին։

Հիշեցնենք՝ Իտալիայում կայացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարին հայտավորվել էին շուրջ 120 բռնցքամարտիկներ. յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ էր հաղթել առնվազն 4 մենամարտ։

Իտալիայում խաղարկվել են տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր: Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թայիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում: