Հայ հրաձիգները կմասնակցեն Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։
Այդ մասին հայտնում է հրաձգության ֆեդերացիան: Մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։
Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.
Ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան և հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչը կլինի` Անդրանիկ Այվազյանը: