Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
Հասարակություն

Հակառուսականության նոր չափաբաժին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային ու բարդ փուլ են ապրում։ ՀՀ իշխանությունները ոչ թե քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այլ ընդհակառակը, ամեն ինչ անում են փչացնելու այդ հարաբերությունները, իսկ հանրության շրջանում ավելի են բորբոքում հակառուսական տրամադրությունները։ Առաջին հերթին քարոզչական մակարդակում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության համար, սակայն ռուսները դավաճանել են մեզ, դրա համար էլ ծանր վիճակում ենք հայտնվել։

Իհարկե, հնարավոր չէ արդարացնել Ռուսաստանի անգործությունը հայկական կողմին աջակցելու հարցում, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման առումով, բայց եթե դուրս գանք իշխանությունների ստեղծած քարոզչական ծխածածկույթից, ապա կտեսնենք, որ ադրբեջանական ագրեսիան ու ձեռքբերումները ամենաշատը լեգիտիմացրել են Փաշինյանն ու իր թիմակիցները։ Իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ Արցախի հարցով երկրում հանկարծ դիմադրական ճակատ չձևավորվի, որ մարդիկ համակերպվեն Արցախի կորստի հետ՝ մտածելով, թե այն բեռ է եղել Հայաստանի համար, իսկ Ռուսաստանն Արցախի թեման որպես մահակ է օգտագործել Հայաստանի գլխավերևում։ Միևնույն ժամանակ, հակառուսական տրամադրությունների գեներացման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սերտացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ գնալ վեկտորի արմատական փոփոխության։

Այսօր Հայաստանի սահմանների երկայնքով գործում են եվրոպացի դիտորդները, բայց նրանց խնդիրը ոչ այնքան հայադրբեջանական սահմանին բախումների կանխումն է, որքան ռուսական կողմի տեղաշարժերը դիտարկելը։ Նույնիսկ Փաշինյանն է խոստովանել, որ Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ-ն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը: Եվրոպացի գործընկերներն էլ «անհանգստանում» են, թե ինչու է Հայաստանը ռուսական նոր զորքեր բերում, ինչի համար էլ Փաշինյանն առաջարկել է դիտորդական առաքելություն ստեղծել և տեղում իրավիճակին ծանոթանալ։ Փաստացի, Փաշինյանը մտել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ։ Իսկ այսպիսի պայմաններում բնական կարելի է համարել ռուսական մեդիա դաշտում ՀՀ իշխանությունների դեմ հրապարակումները։

Ընդ որում, ՀՀ իշխանություններն իրենց ներկայացնում են որպես ժողովրդավար ու հանդուրժող, բայց իրենց դեմ ուղղված քննադատության համար ցանկանում են խոչընդոտներ ստեղծել ռուսական լրատվամիջոցների հեռարձակման համար։ Դեռևս 2020 թվականից սկսած քննարկումների դաշտում է ռուսական հեռուստաալիքների՝ Հայաստանում հեռարձակումը դադարեցնելու թեման։ Այս հարցում հատկապես ոգևորված են «սորոսականները»: Վերջերս նորից ակտուալ քննարկումների առարկա դարձավ այն հարցը, որ ռուսական կողմը խախտել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիրը։ Բայց Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հայտարարեց, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել»:

Այնինչ, մինչ այդ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում էր, թե ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտումների փաստը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշում է, թե ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից։ Հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք վճռական են տրամադրված։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված «Sputnik Արմենիայի» հեռարձակումը 30 օրով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Այս քայլի առիթով մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ հանրապետական կարգավորիչի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Միևնույն ժամանակ, նման որոշումը ռուսական կողմից գնահատվեց որպես քայլ, որը Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խզման օգտին է։ Երբ ռուսական սահմանին հայկական ապրանքների արտահանման մասով խնդիրներ են ծագում, ՀՀ իշխանությունները անմիջապես մեղմում են Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը և փորձում են գործի գցել ԵԱՏՄ մեխանիզմները։ Իսկ ռուսական հեռուստաալիքները փակելուն միտված իրենց գործողություններում ՀՀ իշխանությունները փորձում են առյուծի կեցվածք ընդունել։ Գրեթե միշտ քննարկվում է ռուսական հեռուստաալիքների փակման թեման, բայց, բնականաբար, դրանք այդպես էլ չեն փակվում, այլ հարց է, որ այդ ֆոնին աճում է հակառուսական տրամադրությունների դոզան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում