Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Վիդեո

Չգնահատեցինք նրան, ողջ թաղեցինք մի հանճարի, որ ամեն օր չի ծնվում․ (տեսանյութ)

Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին:

Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում գրելով դիսերտացիան եւ պաշտպանելով այն` ընդունող հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ 21-ամյա պատանուն շնորհել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Թեզն առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ Մինչ օրս ոչ ոք այդքան երիտասարդ տարիքում չի արժանացել գիտությունների դոկտորի կոչման ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ՌԴ-ում: 24 տարեկանում նա ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ էր, իսկ 28-ում՝ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Բնությունն այդ հրաշալի մարդուն օժտել էր մաթեմատիկի բացառիկ տաղանդով, որը նա ճիշտ օգտագործեց եւ սերունդներին մեծ ավանդ թողեց: 1949թ Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951 թ գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ «Մերգելյանի թեորեմ» եւ «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման եւ ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։

Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 1956թ հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի տաղանդի՝ Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960 թթ) եւ մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ: Եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների Ակադեմիայի եւ Երեւանի Պետհամալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրը եւ առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը:

ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։ Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008 թ օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Նրա մասին այսպես է արտահայտվել Մխիթարյան միաբան Հայր Հարություն Պզտիկյանը.
«Ան առաջիններէն էր, որ ձայն բարձրացուց «գուլակ»ներու գոյութեան դէմ, եւ Հայաստանի ղեկավարները չկրցան պաշտպանել այդ հանճարեղ երիտասարդը, որ 20 տարեկանին կիպերնէթիկայի դասախօսութիւններ կու տար Հռոմի համալսարանին մէջ, ափ ի բերան ձգելով ներկայ փրոֆէսէօրները: Այդ օրերուն, ես ինքս՝ համալսարանական, ներկայ գտնուեցայ վերջին դասախօսութիւններուն եւ ականատես եղայ այնպիսի յուզիչ դէպքի մը, որ մինչեւ այսօր աչքերս կը լեցուին երբ յիշեմ:

Հրաժեշտի ընթրիքն էր, համագումարի մասնակցող յանձնախումբերուն, կազմակերպուած Իտալիոյ Պետական ակադեմիա Տէի Լինչէի կողմէ: Յաջողած էի աթոռ մը գրաւել որպէս կամաւոր թարգման: Փրոֆ. Արմէլլինին, նախագահը, ուզեց որ Միացեալ Նահանգներու եւ Խորհրդային պատուիրակութիւններու նախագահները պահ մը մոռնան երկաթէ վարագոյրը եւ յանուն գիտութեան բաժակները բարձրացնեն: Մեր երիտասարդը կը նախագահէր Խորհրդային պատուիրակութեան. բարձրացաւ ու ներկայացաւՙ Սերգեյ Մերգելեան:

Ոտքի կանգնեցաւ կայծակի արագութեամբ Միացեալ Նահանգներու պատուիրակութեան նախագահը, բարձրացուց բաժակը եւ ներկայացաւ՝ Հէրրի Կարապետեան: Իրար փաթթուած պահ մը անշարժ մնացին, իմ ալ աչքերս լեցուեցան: Ներկաները բան չէին հասկնար: Փրոֆ. Արմէլլինի կարծեց, որ գիտութիւնը հրաշք մը գործած է, ուրախութեամբ բացագանչեց. «Երկաթե վարագոյրը պատռեցաւ»: Մերգելեան թաց աչքերը սերբելէ վերջ, դարձաւ ներկաներուն եւ ընտիր անգլերէնով ըսաւ. «Պարզապես երկու հայեր իրարու հանդիպեցան...»:

Այսօր ո՞վ կը խօսի Մերգելեանի մասին: Չգնդակահարեցին զինք, բայց բարոյապէս քուրջի կտորի մը վերածած, աննշան անկիւն մը նետելով, ոչնչացուցին զինք որպէս գիտնական, ողջ թաղելով հանճար մը, որ ամէն օր չի ծնիր»: