Ամեն օր պետք է ձմերուկ ուտել. ահա, թե ինչու
Պարզվում է, որ ձմերուկը էականորեն բարելավում է մարդու ինքնազգացողությունը: Ահա թե ինչու են գիտնականները հայտարարել, որ ամռանը պետք է ձմերուկ ուտել ամեն օր: Ձմերուկը բազմաթիվ սննդարար նյութերով է օժտված:
Այդնյութերից ամենաօգտակարն են լիկոպինը, վիտամին A-ն, ցիտրուլինը և վիտամին C-ն: Մասնագետների կարծիքով՝ վիտամին A-ի շնորհիվ ձմերուկը բարելավում է մաշկի վիճակը, ինչպես նաև խթանում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների աճը, խոնավեցնում ու բարելավում է մաշկի վիճակը:
Բացի այդ ձմերուկը ևս մեկ այլ շատ օգտակար հատկություն ունի. Այն օգնում է պահպանել սրտամկանի առողջությունը: Ձմերուկում առկա վիտամին C-ն, կարոտինոիդներն ու կալիումն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու կանխել սրտի ծանր հիվանդությունների առաջացումը:
Բացի այդ, ձմերուկն oգնում է կանխել քարերի առաջացումը, քանի որ ավելացնում է մեզի քանակն՝ առանց երիկամների վրա ավելորդ ծանրաբեռնվածություն գործադրելու: