Ասում եք պատերա՞զմ, ահա պատերազմը
Լրագիր / Օգոստոսի 2-ի առավոտյան Շկոդա մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, որը տեղում մահացել է: Շամշյանը հայտնում է, որ աղջիկն անցել է երթեւեկության համար չթույլատրված հատվածով: Բայց դա կապ չունի, դա ինքնաբերաբար չի արդարացնում մահացու վրաերթը, եթե խոսքը արագընթաց ճանապարհի մասին չէ, որտեղ մեքենան ընթանում է այնպիսի արագությամբ, որ անգամ սահմանվածի դեպքում էլ մարդուն հարվածելիս մահացու ելքը գործնականում անխուսափելի է:
Նախօրեին Հայաստանը ցնցել էր Արագածոտնում սգո արարողությանը կատարված սահմռկեցուցիչ դեպքը, որին զոհ է դարձել չորս մարդ:
Դրանից առաջ, Լոռիում կինը պառկել է երկաթգծի վրա եւ հայտնվել գնացքի տակ:
Դա ընդամենը մահացու դեպքերի մասին լրահոսի ընդամենը համառոտ հիշեցում է:
շարունակությունը՝ կայքում