Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին
Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը օգոստոսի 30-ին նամակ է ուղարկել ընտանիքին: Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց նրա դուստրերից Ծովինար Խաչատրյանը:
«Գրել էր՝ ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք, բարեւեք բոլորին: Այժմ գիտենք, որ դեղեր է խմում՝ առավոտյան եւ երեկոյան: Ասում են՝ առողջական վիճակը նորմալ է: Կարմիր խաչը ամիսը մեկ անգամ այցելում է, դեռ երկրորդ այցելության ժամանակը չի եկել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը: