Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Ժամանց

Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար

Խոյ: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք:

Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Ցուլ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ցուլերն այսօր հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Երկվորյակ: Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք:

Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Խեցգետին: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար , ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան , բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են:

Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել:

Կույս: Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա:

Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Կշեռք: Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել:

Որքան էլ տարվեք աշխատանքով , մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք:

Կարիճ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Աղեղնավոր: Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր ավելի փորձառու են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:

Այծեղջյուր: Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին :Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում:

Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Ջրհոս: Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել:

Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Ձկներ: Հրաշալի օր է աշխատելու , որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, ինչը կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք, ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ: