Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ հասանելի են 24/7 ռեժիմով՝ անգամ առանց համակարգչի հասանելիության:
Բանկի գործարկած Converse Business հավելվածից օգտվելու համար իրավաբանական անձինք նոր հմտությունների կարիք չունեն. այն նախագծված է ամենատարածված՝ ՀԾ-Բանկ համակարգի հիման վրա և ֆունկցիոնալ իմաստով նման է Ինտերնետ-Բանկ համակարգին:
Հավելվածը հարմարավետ է ու անվտանգ է. Converse Business-ով գործարքների ապահովությունը երաշխավորված է ժամանակակից երկգործոն նույնականացման այնպիսի համակարգերով, ինչպիսիք են Digipass անվտանգության սարքերը, Google Authenticator հավելվածը:
Converse Business-ով հաշված րոպեների ընթացքում հնարավոր է իրականացնել փոխանցումներ և վճարումներ, այդ թվում՝ խմբային եղանակով, ստեղծել փոխանցումների ձևանմուշներ, ներդնել ժամկետային ավանդ, իրականացնել վարկի մարում, ստուգել հասանելի մնացորդներ ու գործարքների կարգավիճակներ, արտահանել վճարման հիմքեր ու քաղվածքներ, Բանկին հասցեագրել տարբեր գրություններ և նամակներ:
Այն կարող է ունենալ մեկ կամ մի քանի օգտագործող՝ տարանջատված իրավասություններով, ինչի շնորհիվ կապահովվի վճարային գործարքների հաստատման աստիճանակարգությունը:
Հավելվածը ios օգտատերերի համար՝ https://apple.co/3wPeCYR
Հավելվածը android օգտատերերի համար՝ https://bit.ly/3Jv2YtQ
Մանրամասները՝ conversebank.am, հեռախոսահամար՝ 010 511 211