Էրոտիկ ցուցադրություն ուկրաինական ձեւով. թույլ նյարդեր ունեցողներին հակացուցված է (25+)
Մինչ Ուկրաինայում կրքերը թեժանում են Եվրամիություն մտնելու առիթով, NEWS.am STYLE-ն առաջարկում է ծանոթանալ հասարակությանը ցնցած ուկրաինական դիզայներին, ով քաղաքական իրարանցումից հեռու իր հերթական հավաքածուն է պատրաստում: Իսկ մինչ այդ պատմենք, թե Միխայիլ Կոպտեւն ինչու է արժանացել մեր ուշադրությանը:
Ուկրաինայի արեւելքում գտնվող Լուգանսկի բնակիչներն ամեն տարի մշակութային ցնցում են ապրում: Պատճառը երիտասարդ դիզայներ Միխայիլ Կոպտեւի էրոտիկ շոուն է, որը, չնայած տեղի բնակիչների բազմաթիվ սպառնալիքներին, արդեն 8 տարի անընդմեջ ձգտում է նրանց մեջ ՆՅՈՒ ժանրի հանդեպ սեր առաջացնել:
Էքսցենտրիկ դիմահարդարմամբ եւ ներքնազգեստի բացակայությամբ արտասովոր կերպարները հանդիսատեսի մոտ խառը զգացողություններ են առաջացնում. ծիծաղ, հիացմունք, ատելություն, ամոթ եւ այլն:
Սակայն ոչ ոք անտարբեր չի մնում: Նոր հավաքածուի կերպարներն ու գաղափարները, մինչեւ դրա թողարկումը, խիստ գաղտնի են պահվում: Այդ պատճառով առաջարկում ենք ծանոթանալ դիզայների նախորդ աշխատանքներին: