Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան
uncategorized

Ինչպես «ուտել» միլիոններ. նոր օֆշո՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականի դեկտեմբերի 8–ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն որը մասնավորապես ասում էր ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214–րդ հոդվածի 2–րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 12–ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հրավիրեց մամլո ասուլիս, որում մի շարք հայտարարություններով ուղղակիորեն հերքեց Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ առկա տեղեկությունները կատարված չարաշահումների մասին՝ նշելով որ ներկայացված փաստերն իրականության չեն համապատասխանում։ Պետք է շեշտել, որ այս գործի շրջանակներում Ենգիբարյանի ասուլիսը առայժմ մնում է միակ հրապարակային հայտարարությունը, քանի որ Վերահսկիչ պալատը նշում է, որ իրենց տեսակետը ներկայացված է պալատի էլեկտրոնային կայքում տեղադրված հաշվետվության մեջ։
Իր հերթին սակայն Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մամլո ասուլիսում մեղադրեց Վերահսկիչ պալատին ընդհանրապես Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային ոլորտի վարկանիշին հարվածելու մեջ։
Նման իրավիճակում հրատապ անհրաժեշտություն է դառնում մանրամասնորեն քննության առնել այն հիմնական խնդիրները, որոնց արդյունքում էլ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ։
Նախ և առաջ մամլո ասուլիսում Բագրատ Ենգիբարյանը հայտարարեց, որ իր համար զարմանալի էր ընդհանրապես ստուգումների փաստը այն պայմաններում, երբ Վերահսկիչ պալատի և հիմնադրամի միջև անգամ քննարկումներ տեղի չեն ունեցել և քանի որ իրենք պատրաստել էին իրենց առարկությունների փաթեթը ՝ պալատի հաշվետվության վերաբերյալ, սակայն առանց այդ քննարկումների հաշվետվությունը հայտնվել է Վերահսկիչ պալատի կայքում։
Այս հարցի կապակցությամբ մեր հարցմանն ի պատասխան Վերահսկիչ պալատը ներկայացրեց այն պաշտոնական նամակագրությունը, որը տեղի է ունեցել պալատի և հիմնադրամի միջև։ Նամակագրությունից պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա օգոստոսի 10–ին Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի անունից համապատասխան գրություն է ուղարկվել Հիմնադրամին՝ օգոստոսի 12–ին քննարկում անցկացնելու առաջարկով։ Ի պատասխան այս գրության՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը առաջարկել է սույն քննարկումն անցկացնել սեպտեմբեր ամսին՝ քանի որ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ և բացակայում է երկրից։
Վերահսկիչ պալատի հաջորդ գրությամբ մենք տեղեկանում ենք, որ պալատն իր համաձայնությունն է տվել և համապատասխան քննարկումը կազմակերպվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 2–ին։ Այսինքն ակնհայտ է այն փաստը, որ քննարկումը կազմակերպվել է։ Առավել հետաքրքիր էր Բագրատ Ենգիբարյանի հայտարարությունը իրենց կողմից ներկայացված առարկությունները հաշվի չառնելու առումով։ Այս տեսանկյունից Վերահսկիչ պալատի կայքում տեղադրված ընթացիկ հաշվետվության մեջ ակնհայտ է այն փաստը, որ հաշվետվության մեջ հինգ էջ հատկացված է հիմնադրամի ներկայացված առարկություններին։ Այսինքն, այս տեսանկյունից նույնպես Հիմնադրամի տնօրենի հրապարակային հայտարարությունների և առկա փաստերի միջև կան հակասություններ։
Վերջապես Հիմնադրամի տնօրենի այն հայտարարությունը, թե Վերահսկիչ պալատի գործունեության մեջ նա տեսնում է միտում և ավելին, այդ գործունեությունը վնասում է ընդհանրապես Հայաստանի վարկանիշին, մեղմ ասած անհասկանալի է, քանի որ Վերահսկիչ պալատի գործունեությունը բովանդակային առումով պետք է միտված լինի ցանկացած ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտմանը և ըստ էության հենց չարաշահումների առկայությունն է վնասում այս կամ այն ոլորտին և ոչ թե այնտեղ տարվող ստուգումները կամ վերահսկողությունը։
Ներկայացվածից զատ, սակայն, առավել հետաքրքիր էին այն հնարավոր չարաշահումները, որոնց շուրջ էլ ներկայում ընթանում է քննությունը։
Այստեղ խոսքը գնում է մի շարք ռիսկային գործողությունների մասին։ Նախևառաջ 2014–15 թվականներին հիմնադրամի հաշվետվություններից պարզ է դառնում, որ տնօրենի լիազորած աշխատակիցների կողմից որոշում է կայացվել ընդհանուր առմամբ 37 միլիոն դրամ փոխառություն տրամադրել տնօրեն Բագրատ Ենգիբարյանին՝ մի մասը 0% տարեկան տոկոսադրույքով, մի մասը 4% տարեկան տոկոսադրույքով։ Նշված փոխառությունները վերջնական արդյունքով Բագրատ Ենգիբարյանը վերադարձրել է հիմնադրամին։ Սակայն հենց փոխառության տրամադրման փաստով խախտվել է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքը՝ համաձայն որի հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ հիմնադրամի հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների և աշխատողների և աշխատակիցների։ Այս առումով հիմնադրամի ներկայացված առարկության մեջ նշվում է, որ Բագրատ Ենգիբարյանը այս փոխառություններից շահույթ չի ստացել և որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող։ Այս առարկությունն ինքնին զարմանալի է, քանի որ խոսքը գնում է ոչ թե փոխառության հետևանքով շահույթ ստանալ կամ չստանալու, այլ այն մասին, որ ի սկզբանե նման փոխառության տրամադրումն արդեն իսկ օրենքի խախտում է։
Այս առումով ոչ պակաս հետաքրքիր պատկեր են բացում Հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունները հիմնադրամի աշխատակիցների քանակի և նրանց վճարված աշխատավարձերի մասին։
Այս հաշվետվություններից պարզ է դառնում, որ 2013 թվականին հիմնադրամն ունեցել է 24 հաստիքային աշխատող, որոնց վճարվել է մեկ տարում շուրջ 96 միլիոն դրամ աշխատավարձ, տնօրենի աշխատավարձը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ։
Հաջորդ տարում` 2014 թվականին նկատվում է հաստիքային աշխատողների գրեթե կրկնակի աճ՝ 44 աշխատող, որոնք ստացել են ընդհանուր շուրջ 140 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ տնօրենը շուրջ 26 միլիոն դրամ աշխատավարձ։
2015 թվականին տնօրենի տարեկան աշխատավարձն արդեն կազմել է շուրջ 30 միլիոն դրամ։
Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր փաստ էր նաև այն, որ 2010–2011 թվականներին հիմնադրամի աշխատակիցներին դրամական պարգևատրման համար հատկացվել է 5 միլիոն 454 000 դրամ, որից 3 միլիոն 184 հազար դրամով պարգևատրվել է հենց տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Թերևս այստեղ էլ մեկնաբանություններն ավելորդ են։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեության հաջորդ վիճելի կետը վերաբերում է Հիմնադրամի կողմից ստեղծված «Սորսիո» և «ԷՅ–Այ Թի » ընկերությունների բաժնետոմսերի վաճառքներին։ Այս ընկերությունների հիմնադրման և օտարման գործընթացները վերաբերում են 2005–2007 թվականներին։ Ամբողջ գործընթացը մանրամասնորեն ներկայացված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, որը հասանելի է, ուստի այս տեսանկյունից պետք է միայն շեշտենք, որ այս հարցում խնդրահարույց է այն փաստը, որ ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործընթացում չի կատարվել դրանց շուկայական արժեքի իրական գնահատում՝ արդյունքում «ԷՅ–Այ Թի » ընկերության պարագայում արդեն իսկ գործող և հաջողություններ գրանցած ընկերության բաժնետոմսերը վաճառվել են անվանական արժեքով՝ այսինքն այն արժեքով, որն ունեցել են հիմնադրման պահին, իսկ «Սորսիո» ընկերության բաժնետոմսերը` 20 տոկոս հավելավճարով։ Ընդ որում պետք է շեշտել, որ երկու դեպքում էլ բացակայում են հիմնադրամի խորհրդին ներկայացնելու ենթակա գնագոյացման և գնահատման վերաբերյալ փաստաթղթերը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության հաջորդ խնդրահարույց կետերը վերաբերում են Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պարագայում կան բազմաթիվ հակասական կետեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից կենտրոնի շենքի և գույքի շահագործումից՝ առանց դրա համապատասխան իրավունքի մինչև դրամաշնորհային մրցույթների անցկացումը։ Ի դեպ, պետք է շեշտել, որ հենց այս մրցույթներն էլ բացահայտում են հիմնադրամի տնօրենի անձնական շահագրգռվածությունները։ Բանն այն է, որ 2015 թվականին փետրվար մարտ ամիսներին Գյումրիում և Վանաձորում անցկացվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց հիմնական նպատակը տեղական ընկերությունների և ընդհանրապես մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացումն էր։ Սակայն, ինչպես տեսնում ենք մրցույթների արդյունքներում, այստեղ հաղթողների շարքում է երևանյան «Ֆամբոքս» նախագիծը, որ շահել էր Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհը։ Այս ընկերության տնօրենը Դավիթ Հյուսյանն է, ով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կնոջ եղբայրն է։
Մեկ այլ հաղթող ընկերություն է «էկոսնեպը», որի ղեկավարը Ենգիբարյանի համակուրսեցի և գործընկեր Վաչե Կիրակոսյանն է։ Ընդհանրապես Հիմնադրամի կողմից անցկացված մրցույթներում հաճախակի է հանդիպում SOLO LEARN inq ընկերության անվանումը։ Այն գրանցված է ամերիկյան Դելավեր օֆշորային գոտում, և որ ամենահետաքրքիրն է, այս ընկերության համահիմնադիրներից է Բագրատ Ենգիբարյանի կինը՝ Եվա Հյուսյանը։
Ակնհայտ է, որ նման իրավիճակում չափազանց դժվար է բացառել հիմնադրամի տնօրենի անձնական շահագրգռվածությունները դրամաշնորհային մրցույթներում։
Ոչ պակաս անհասկանալի է նաև, թե ինչ հիմունքներով են Գյումրիին կամ Վանաձորին վերաբերող դրամաշնորհային մրցույթները կամ հանդիպումները կազմակերպվում Երևանում՝ այս կամ այն հյուրանոցի դահլիճների վարձակալությամբ այն դեպքում, երբ Հիմնադրամի ենթակայության տակ երկու քաղաքներում էլ կան սեփականություն հանդիսացող տարածքներ։
Դրամաշնորհների պարագայում պետք է շեշտել, որ դրանք հատկացվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
Ամփոփելով պետք է նշենք, որ մեկ հաղորդման շրջանակներում հնարավոր չէ մանրամասնորեն ներկայացնել հիմնադրամի չարաշահումներին վերաբերող բոլոր օրենսդրական ակտերն ու որոշումները, սակայն մյուս կողմից նախ պետք է նշենք, որ այս խնդրով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը, մյուս կողմից հաշվետվությունը հասանելի է Վերահսկիչ պալատի կայքում։ Հավելենք նաև, որ մեր հարցմանն ի պատասխան Վերահսկիչ պալատը նպատակահարմար չգտավ հանդես գալ հարցազրույցով՝ ինչը լիովին տրամաբանական է ներկայում հարուցված քրեական գործի պայմաններում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: