Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
uncategorized

Պետրոս Թերզյան. «Ադրբեջանն արդեն օգտագործել է իր նավթի պաշարների կեսից ավելին, իսկ անկախությունից ի վեր նոր պաշարներ չի հայտնաբերել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն արդեն օգտագործել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, երբ այդ երկիրն այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար:

«Ժամանակն անվերադարձ կերպով գործում է ի վնաս Ադրբեջանի, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»,– վերջերս հայկական լրատվականներից մեկի հետ զրույցում ասել էր էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական «Petrostrategies» ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա տեսակետները ադրբեջանական նավթի ու գազի պաշարների, նավթադոլարների մոտալուտ սպառման ու նավթային քաղաքականության դատապարտված լինելու մասին:

Ադրբեջան. «Նոր Քուվեյթի» հեքիաթը

Խորհրդային Միության փլուզումից հետո ներկայացվում էր, թե Կասպից ծովի պաշարները հսկայական են: Պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Կասպիցի շրջանում պետք լիներ 200–230 մլրդ տակառ նավթի պաշար: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար: Այդ պատճառով Ադրբեջանին անվանում էին «Նոր Քուվեյթ»: Նման հայտարարություններ անելու պատճառը, թերևս, քաղաքական էր, որպեսզի կարևորություն տրվի այս շրջանին, և շրջանի առնչությամբ քաղաքական ծրագրերը կյանքի կոչվեն:

Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ այդ տարածաշրջանում կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Դա կազմում է նավթի համաշխարհային պաշարի ընդամենը 3%–ը: Ընդ որում, Ադրբեջանի նավթի պաշարները կազմում են ընդամենը 5 մլրդ տակառ (ամենամեծ բաժինն ունի Ղազախստանը՝ 40 մլրդ տակառ, իսկ Թուրքմենստանը՝ 1 մլրդ տակառ): Ի դեպ, Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ մեկ տակառ նավթ չի հայտնաբերվել:

Իսկ նավթի արժեքից որքա՞նն է մտնում Ադրբեջանի պետական բյուջե: Պարզվում է, որ պետբյուջե է մտնում ոչ թե արտահանված գումարի, այլ դրանից ստացված զուտ շահույթի 66,8%–ը: Այսինքն, եթե արտահանվում է 100 տակառ և վաճառվում 100 դոլարով, ապա բյուջե է մտնում ոչ թե ստացված գումարի, այլ ծախսերը հանած՝ զուտ շահույթի 66,8%–ը: Իսկ ծախսերը բավական մեծ են՝ 1 տակառի հաշվով՝ 25 դոլար: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց նավթը դեպի օտար շուկաներ ուղղելու համար ընտրել են ամենաթանկ ճանապարհը՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհանը:

Առհասարակ, նավթ և գազ արդյունահանող յուրաքանչյուր երկիր ստեղծում է հիմնադրամներ, որպեսզի ստացված գումարի մի մասը ի պահ տա ապագա սերունդներին: Ադրբեջանի պարագայում դա «Սոֆազ» հիմնադրամն է (State Oil Fund of Azerbaijan): Մինչև հիմա այդ հիմնադրամ է ներդրվել 90 մլրդ դոլար: Սակայն այսօր այդ գումարից մնացել է ընդամենը 30 մլրդ դոլար: Բյուջեի բացը փակելու նպատակով անցնող տարիներին Բաքուն ստիպված է եղել այնտեղից հանել 60 մլրդ դոլար:

Շահ Դենիզ – 2

1996 թ. ստորագրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի պայմանագիրը: 1999 թ. հայտնաբերվեցին առաջին պաշարները, որոնք հսկայական են՝ 1200 մլրդ խմ: 7 տարի հետո սկսվեց արտադրվել առաջին փուլի գազը՝ տարեկան 9 մլրդ խմ, որից 6 մլրդ–ը արտահանվում է Թուրքիա: 2013 թ. դեկտեմբերին ստորագրվեց երկրորդ փուլի պայմանագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ տարեկան պետք է արդյունահանվի 16 մլրդ խմ գազ, որից 6 մլրդ–ը պետք է արտահանվի Թուրքիա, իսկ 10 մլրդ՝ Եվրոպա:

Ուշագրավ է, որ հաճախ ադրբեջանական գազը Եվրոպայի համար ներկայացվում է որպես փրկության հույս և այլընտրանք ռուսական գազին: Ադրբեջանցի պաշտոնյաները չեն զլանում նշել, որ իրենց գազի միջոցով կարող են ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Բայց ի՞նչ էներգետիկ անվտանգության մասին է խոսքը, եթե Եվրոպա արտահանվելիք գազը պետք է լինի ընդամենը 10 մլրդ խմ այն դեպքում, երբ Եվրոպայի գազի պահանջարկը 500 մլրդ խմ է:

Ի դեպ, ակնկալվում էր, որ Շահ Դենիզ 2–ի գազը Եվրոպա կհասնի 2014–ին: Այժմ այդ ժամկետը լավագույն դեպքում 2019–ն է: Նախնական շրջանում ենթադրվում էր, որ այն Եվրոպա կհասնի Nabucco–ի միջոցով և որ Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցի ռուսական գազի հետ: Այժմ Nabucco–ն այլևս չկա: Բաքուն փորձում է TAP–ի միջոցով իր գազը հասցնել արդեն Եվրոպայի հարավ՝ մինչև Իտալիա, որտեղ մրցակցելու է ոչ թե ռուսական, այլ լիբիական և ալժիրական գազի հետ:

Այսօրվա տվյալներով՝ 50,6 մլրդ դոլար պետք է ծախսվի, որպեսզի Շահ Դենիզի երկրորդ փուլի գազը հասնի Իտալիա: Սա հսկայական գումար է: Արաբական երկրներում 15–20 հազ. դոլար ծախսը բավարար է օրական մեկ տակառին համարժեք նավթ կամ գազ արդյունահանելու հնարավորություն ստեղծելու համար: Շահ Դենիզի դեպքում տակառի հաշվով կպահանջվի 140 հազ. դոլար:

Արդյունահանում

Կասպից ծովից ածխաջրածինների արտահանումը բավական դժվար է: Նախ, ելք չկա դեպի ազատ ծով: Երկրորդ, կան ենթակառուցվածքային խնդիրներ: Անհրաժեշտ են հսկայական սարքավորումներ, որոնք կարելի է բերել նավերի միջոցով: Բայց Կասպից ծով մտնելու համար, դրանք պետք է հասնեն Վոլգայի և Դոնի ջրանցք: Իսկ այդ ջրանցքներն իրենց չափերով սահմանափակ են, ձմռանն էլ փակվում են: Այս ամենի առաջին հետևանքն այն է, որ արդյունահանումը շատ ավելի թանկ է, քան աշխարհի այլ վայրերում: Կասպից ծովի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ վերին՝ Ռուսաստանի և Ղազախստանի հատվածում խորությունը շատ քիչ է՝ 8–10 մետր: Ուստի սարքավորումներ տեղադրելը բարդ է: Օրինակ, հարավում՝ Իրանի հատվածում, խորությունը հասնում է 300–400 մետրի:

Կասպիցի իրավական կարգավիճակի անորոշությունը նույնպես խնդիր է: Առայսօր որոշված չէ՝ այն լի՞ճ է, թե ծով: Ուստի նրա նկատմամբ միջազգային ծովային իրավունքի դրույթները չեն կիրառվում: Հարցի՝ կարգավորված չլինելու պատճառները քաղաքական են: Որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, չեն շահի կարգավիճակի հստակեցումից, որովհետև այդ պարագայում ուղիներ կբացվեն, որպեսզի Կասպիցի պաշարները տեղափոխվեն Եվրոպա:

Թվեր

Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016 թ. նվազել է մինչև 18,75 մլրդ խմ՝ 2015 թ. 19,44 մլրդ խմ–ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8,06 մլրդ խմ՝ 2015 թ. 8,14 մլրդ խմ–ի համեմատ։

Ըստ «Petrostrategies»–ի՝ Ադրբեջանում նվազել է նաև նավթի արդյունահանումը: «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» հանքավայրերում, որի շահագործման միջազգային կոնսորցիումը ղեկավարում է British Petroleum–ը, 2016 թ. արդյունահանվել է օրական 630000 բարել նավթ՝ 2015 թ. 634000–ի համեմատ։ 2016 թ. Ադրբեջանի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է 41,03 մլն տոննա, մինչդեռ 2015 թ. այն կազմել էր 41,7 մլն տոննա։

Մյուս կողմից, «Շահ–Դենիզ» հանքավայրի գազի արտադրությունը 2015 թ. 9,9 մլրդ խմ–ից աճել է 10,7 մլրդ խմ 2016 թ.: Ընդհանուր առմամբ, 2016 թ. Ադրբեջանն արդյունահանել է 29,33 մլրդ խմ գազ՝ 2015 թ. 29,72 մլրդ խմ–ի դիմաց:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում