Հայդի Քլումը կրկնել է Ալլա Պուգաչովայի կերպարը
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը նկարահանման հրապարակում ներկայացել է լատեքսային լեգինսներով և տոպով։ Նա լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Ամերիկյան տաղանդների շոուի նկարահանման հրապարակում Հայդի Քլումը հայտնվել է լատեքսային լեգինսներով, գունեղ «չղջիկ-զգեստով» և բաց սև սանդալներով։ Սուպերմոդելն ուղղել է մազերը և երեկոյան դիմահարդարում արել։ Համատեղ կադրում նրա հետ կեցվածք է ընդունել դերասանուհի Սոֆյա Վերգարան, ով նկարահանումների համար ընտրել է կարմիր կոմբինեզոն։
Հայդի Քլումի կերպարը հիշեցրել է լեգենդար «չղջիկ-զգեստները», որոնցով Ալլա Պուգաչովան պարբերաբար ելույթ էր ունենում իր համերգներին։ Մոդելը նրա համար նախագծել է մոդելավորող Սլավա Զայցևը: Սոցցանցերի ռուսալեզու օգտատերերը նույնպես նկատել են նմանությունը և լուսանկարի տակ մեկնաբանություններում գրել են. «Հայդի Քլումը Պուգաչովայի զգեստից է կրում»։