ՖՈՏՈ. Հայազգի գործարարի որդու շքեղ հարսանիքն ու հայտնի հյուրերը
Լոս Անջելեսի Dolby Theatre-ում տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, և մեկ այլ խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը: Ընդգծենք, որ այս համերագսրահում հայտնի «Օսկար» մրցանակաբաշխությունն է անցկացվում, փոխանցում է KP-ն:
Հանդիսությունը վարել են Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը, իսկ հյուրերի առջեւ ելույթ են ունեցել Լեդի Գագան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան:
Աստղերն գաղտնի են պահել Լոս Անջելեսում հարսանիքին իրենց ներկայությունը: Միայն չի դիմացել Քսենիա Սոբչակը, ով փոքրիկ հոլովակ է հրապարակել:
Իսկ հարսանեկան արարողությունն իրոք շքեղ է եղել: Ծաղկային դեկորացիան՝ կես միլիոն դոլար, արտիստների ներկայությունը՝ ևս երկու միլիոն դոլար:
Կայքը հայտնում է, որ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը՝ «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, ինչպես նաեւ՝ «Yota» ընկերության բաժնետեր: Նա ծնունդով Կրասնոդարից է, ունի չորս երեխա: