Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին հայտարարել է, որ ռեփերը բռնության է ենթարկել իրեն
Քանյե Ուեսթի նախկին սիրեցյալը՝ դերասանուհի Էմբեր Ռոուզը, Ռաքել Հարփերի «It's Tricky» շոուի եթերում կիսվել է ռեփերի հետ իր հարաբերությունների որոշ մանրամասներով:
Ռոուզի խոսքով՝ Ուեսթը հաճախ է վիրավորել իրեն։ «Մենք երկու շատ տարբեր մարդիկ ենք։ Ես լավ, կարեկից մարդ եմ։ Այդ պատճառով՝ բոլորը, ում հետ հանդիպել եմ, սիրում էին ինձ: Չկա մեկը, ով իմ մասին իսկապես վատ բան ասի՝ բացի նրանից, որովհետև ես փախա նրանից: Նա ծաղրում էր ինձ», - խոստովանել է Ռոուզը:
Աստղերն իրենց հարաբերություններն ավարտեցին 2010 թվականին։ Մեկ տարի անց երաժիշտը սկսեց հանդիպել Քիմ Քարդաշյանի հետ։ Ռոուզն արձագանքել է նաև Քարդաշյանից իր նախկին սիրեցյալի ամուսնալուծությանը։ Դերասանուհին պնդում է, որ այս արդյունքն իրեն չի զարմացնում։ «Մարդկանց միշտ ամենայն բարիք և երջանկություն եմ մաղթում։ Բայց ես իմ սեփական զգացմունքներն ունեմ այն մասին, թե ինչպիսին է նրա հետ հարաբերություններում լինելը: Կարծում եմ, որ նրանց ամուսնալուծությունը միանգամայն տրամաբանական է»,- ասել է ռեփերի նախկին ընկերուհին։