Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը
Սպորտ

Մեզ համար անակնկալ էր, որ Բաքվում կճանաչվենք աշխարհի բացարձակ գավաթակիրներ․ Հակոբ Սերոբյան

Մեզ համար անակնկալ էր, որ Բաքվում կճանաչվենք աշխարհի բացարձակ գավաթակիրներ: Եվրոպայի առաջնությունից առաջ թիմի հոգեբանական տրամադրվածությունը շատ բարձր է, հատկապես այսպիսի հաղթանակներից հետո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Բաքվում աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլից հետո բոլոր փուլերի արդյունքների ամփոփումից հետո Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը հռչակվել են աշխարհի գավաթակիրներ: Նրանց նաեւ շնորհվել է անվանական գավաթներ, բայց Հայաստանի թիմը ներկա չի եղել Բաքվում անցկացված պարգեւատրման արարողությանը:

Այս շրջանում աշխարհի գավաթակիրները Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու  օգոստոսի 17-22-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Նշենք, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվելու է նաեւ երիտասարդների ԵԱ-ն, որին Հայաստանը մասնակցելու է թիմով:

Պարոն Սերոբյան, ովքե՞ր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Արդեն հայտնի՞ է կազմը:

Երիտասարդները մասնակցում են թիմով՝ 3 մարմնամարզիկով․ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան եւ Էրիկ Բաղդասարյան: Երեքն էլ մասնակցելու են բազմամարտում: Մեծահասակների կազմում կունենանք 5 մասնակից՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Մեծահասակները թիմային պայքարում չեն լինի: Արթուր Դավթյանը կմասնակցի երկու գործիքում՝ հենացատկ եւ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ, Հարություն Մերդինյանը նժույգ թափեր, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտ:

Ինչո՞ւ չեք մասնակցում թիմային պայքարում. նախկինում ծրագրում էիք:

Այս պահին թիմով մասնակցելու կարիք չկա: Մենք արդեն ունենք աշխարհի առաջնության առանձին գործիքների 4 մասնակից: Աշխարհի գավաթի փուլերից հետո Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանն իրենց լավագույն արդյունքների շնորհիվ իրավունք են ձեռք բերել մասնակցել աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:

Ի՞նչ փուլերով եք պատրաստվելու Եվրոպայի առաջնությաննը

Երկու փուլով ենք պատրաստվելու: Սկզբնական փուլը կանցնենք Երեւանում հուլիսի 15-ից մինչեւ հուլիսի 24-ը: Երկրորդ փուլը կանցնենք Թբիլիսիում: Հուլիսի 24-ից օգոստոսի 14-ն հավաք կանենք եւ այնտեղից կմեկնենք Մյունխեն: 

Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների հնարավորությունները:

Չենք շտապում: Նոր ենք սկսելու ծանրաբեռնված մարզումները: Դեռ շուտ է սպասելիքների մասին խոսել: Երեքն էլ առաջին անգամ են մասնակցում երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, այսինքն՝ որպես խոշոր մրցաշար սա նրանց առաջին փորձն է լինելու: Էրիկ Բաղդասարյանը մինչ այդ կմասնակցի պատանեկան օլիմպիական փառատոնին, որը տեղի է ունենալու հուլիսի 22-30-ը Սոլվակիայում: Հույս ունեմ, որ լավ է լինելու: Լավ տղաներ են, կռիվ տվող են:

Թիմային մրցաշարն անցնում է այսպես. յուրաքանչյուր թիմ իրավունք ունի ներկայանալ 5 մասնակցով, բայց ամեն գործիքին մոտենում է տվյալ երկրի թիմի 4 մարմնամարզիկ: Այդ 4 մասնակցի 3-ի լավագույն արդյունքն է գնում թիմային հաշվարկ:

Ինչպես արդեն ասացի՝ երիտասարդներն են թիմով մասնակցում, բայց մենք գնում ենք «վաբանկ». 3 մասնակից, 3-ից 3-ն էլ պետք է մոտենան գործիքներին: Հենց այս պատճառով որոշել ենք, որ երեքն էլ հանդես կգան բազմամարտում եւ կփորձեն միավորներ վաստակել բոլոր 6 գործիքներում:

Ի՞նչ կանխատեսումներ ունեք մեծահասակներում: Մեդալային ակնկալիքներ կա՞ն:

5-ից 4-ը մեդալների համար պայքարող են: Սա չի նշանակում, որ 5-րդ մասնակիցը, այս պարագայում Գագիկ Խաչիկյանը, եզրափակիչ մտնելու շանսեր չունի: Եթե մեր տղաները բոլորն էլ իրենց վարժությունները կատարեն այնպես, ինչպես տիրապետում են, վստահ՝ եզրափակիչում են լինելու: Թե եզրափակիչում ինչ կլինի, որեւէ մեկը չի կարող ասել: Մեր տղաները Եվրոպայի ուժեղագույններից են, այդ մասին բոլորը գիտեն, նրանց բոլորն են ճանաչում: Նրանցից յուրաքանչյուրն իր գործիքի վրա ֆավորիտ է համարվում, բայց եզրափակիչները միշտ անկանխատեսելի են. միավորներով այնքան մոտ են լինում, որ դժվար է որեւէ կանխատեսում անել:

Թիմի հոգեբանական տրամադրվածությունը շատ բարձր է, հատկապես աշխարհի գավաթի փուլերի հաղթանակներից հետո: Իրենք գիտեն, որ ուժեղ են, միայն պետք է անեն այն, ինչ կարողանում են:

Պարոն Սերոբյան, Բաքվում Արթուր Դավթյանի եւ Վահագն Դավթյանի գավաթակիր դառնալը շատ մեծ արձագանքների արժանացավ: Եղան նաեւ հրապարակումներ, թե Բաքվում բարձրացվել է Հայաստանի դրոշը: Ճի՞շտ է: Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում:

Թյուրըմբռնում կա. ես չեմ տեսել, որ Բաքվում դրոշներ են բարձրացվել: Ինչպես հայտնի է՝ աշխարհի գավաթի 4-րդ փուլը տեղի է ունեցել Բաքվում, որին մենք հասկանալի պատճառներով չմասնակցեցինք: Նախորդ երեք փուլերում մեր տղաների հավաքած միավորներով հենացատկում եւ օղակներում դարձանք բացարձակ գավաթակիր: Բաքվում ամփոփվեցին արդյունքները եւ տրվեցին գավաթներ: Արթուր Դավթյանին եւ Վահագն Դավթյանին նրանց գործիքների անուններով տրվեցին գավաթները, որոնց վրա գրված է նաեւ Բաքու՝ մրցաշարի անցկացման վայրը:

Բաքվում հայտարարվել են Արթուր Դավթյանի եւ Վահագն Դավթյանի անունները, բայց տեղյակ չեմ՝ դրոշներ բարձրացվել է, թե ոչ: Իմ տեղեկություններով միայն հայտարարվել են անունները, իսկ մեզ փոստով են ուղարկել գավաթները: Տղաներն ունեն նաեւ դրամական պարգեւներ: Դրոշներ բարձրացնելու առումով վստահ չեմ, քանի որ ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ տեղ է եղել, այլ գավաթներ են հանձնել բոլոր բացարձակ հաղթողներին: Առաջին անգամ էին այսպես բացարձակ հաղթողներ որոշում:

Անսպասելի էր, որ մենք կկարողանանք երկու գործիքում այսպիսի բացառիկ արդյունք գրանցել, միավորներով գերազանցել բոլորին: Այսօր մարմնամարզությունում աշխարհի գավաթի փուլերը շատ կարեւոր են դարձել: Նախ խաղարկվում են աշխարհի առաջնության առանձին գործիքների մասնակցության իրավունքներ: 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլից 3-ի արդյունքներով միավորներով առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնողներն օլիմպիական ուղեգրեր կնվաճեն:

Լուսինե Շահբազյան