ՄՅՈՒ-ն Ռոնալդուին ժամանակ է տվել ընտանեկան խնդիրները լուծելու համար․ նա թիմի հետ չի մեկնի հավաքի
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի թիմի նախամրցաշրջանային հավաքը։
Մանկունիացիները պաշտոնապես հայտնել են, որ Ռոնալդուն թիմի հետ չի մեկնի Թայլանդ և Ավստրալիա։
Ակումբում նշում են, որ 37-ամյա ֆուտբոլիստին լրացուցիչ ժամանակ են տրամադրել ընտանեկան խնդիրները լուծելու համար։
Ավելի վաղ Ռոնալդուն 4 օր շարունակ բաց է թողել ՄՅՈՒ-ի մարզումները։