Աննա Սեդոկովան ստրիպտիզ-ակումբում աշխատելիս մեկ գիշերվա համար ստացել է 10 դոլար
Ռուս երգչուհի Աննա Սեդոկովան պատմել է, թե որքան դժվար է եղել իր համար երիտասարդության տարիներին։ 17 տարեկանում Կիևի մշակույթի ազգային համալսարանում սովորելիս ապագա երգչուհին ստիպված է եղել հավելյալ գումար վաստակել ստրիպտիզ ակումբում, որտեղ նա ստանում էր 10 դոլար մեկ գիշերվա համար։ Սեդոկովան չի ափսոսում, որ 17 տարեկանում աշխատել է ստրիպտիզ ակումբում։ Ինչպես ինքն է նշել, կրած դժվարությունների շնորհիվ նա ավելի է ուժեղացել։
Աննա Սեդոկովան աշխատանքի ժամանակ ստել է գործատուներին. նա ասել է , որ 20 տարեկան է։ Սեդոկովան վարել է Կանանց օրվա միջոցառումը ստրիպտիզ ակումբում: Աշխատասիրության շնորհիվ նրան հաջողվել է պաշտոնի բարձրացում ստանալ։ Նրան թույլատրվել է ինքնուրույն կազմել միջոցառումների ծրագրեր, ընտրել մերկապարուհիներ և կազմակերպել ելույթներ: