Շիկահեր` Մոնիկա Բելուչին Madame Figaro-ի շապիկին (լուսանկարներ)
Մոնիկա Բելուչին Madame Figaro-ի շապիկին հայտնվել է շիկահերի կերպարանքով։ Կերպարի փոփոխությունը պատահական չէ. ֆոտոշարքը համընկնում է Անտոնիո Պանիցիի «Աղջիկը շատրվանում» ֆիլմի թողարկման հետ, որում Բելուչին մարմնավորել է Ֆելինիի «Քաղցր կյանք»-ի աստղ Անիտա Էկբերգին: Շվեդ դերասանուհին 1960-ականների սեքս-խորհրդանիշներից էր։
Շապիկին Մոնիկան կեցվածք է ընդունել ռուսական Yanina Couture ապրանքանիշի զգեստով և Cartier թեւնոցով։