«Ում, որ պետք է, շահարկում է». ինչո՞ւ Մկոյի «պատասխանը» վարչապետին աղմուկի տեղիք տվեց
Armlur.am-ը գրում է.
Երեկ համացանցում հանրության կողմից մեծ արձագանք ունեցավ Մկրտիչ Արզումանյանի (Մկո) զվարճալի գրառումը Instagram-ում, որով դերասանն անդրադառնում էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների արտաքինի վերաբերյալ արած հայտարարությանը. «էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…», ասել է դերասանը:
ArmLur.am-ը դերասանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ` ի՞նչը կարող էր նման աղմուկի եւ քննադատության պատճառ դառանալ:
«Ում, որ պետք է, շահարկում է եւ ինչ-որ անիմաստ բաներ է ստեղծում: Ես ընդամենը կատակով գրառում եմ կատարել, որովհետեւ ասպարեզի մարդ եմ և պետք է հումորով անդրադառնայի»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: