«Նորաձեւությունը կամ տանում է դեպի ինքնավստահություն, կամ կործանում է»․ Իրինա Այվազյան
Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան կրում է սեւ գույնի, ատլասե երկարափեշ զգեստ, ինրը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա հյուսված մազերն արձակված են, մեղմ շպարով է։
«Նորաձեւությունը որոշում է, որը կամ տանում է դեպի ինքնավստահություն կամ կործանում է այն։ Եկեք ճիշտ որոշում կայացնենք», - գրել է Իրինան։