Անջելինա Ջոլին կիսվել է Ուկրաինա կատարած իր այցի տպավորություններով
Հայտնի էր դարձել, որ նախորդ շաբաթ դերասանուհի Անջելինա Ջոլին մեկնել էր Ուկրաինա` իրավիճակի տեղեկանալու և օգնություն ցուցաբերելու համար։ Վերադառնալուց հետո դերասանուհին կիսվել իր ունեցած տպավորություններով։
Բանն այն է որ դերաանուհին ականատես է եղել իրավիճակի, երբ երեխան ռումբից մի մաս է գտել փողոցում հատակին և մտածել է, թե դա փայլող քար է։
«Չեմ հասկանում` ինչն է պատճառը այսքան ցավ պատճառելու երեխաներին, նրանք չեն հասկանում․ բնակելի տարածքները ռմբակոծելիս շատ երեխաներ են խոցվել հենց այդ բեկորներով, ոմանց էլ կարևոր օրգաների մեջ է մնացել և հնարավորություն չի եղել հեռացնել, իսկ ոմանք գտնում են հատակին այդ բեկորները և կարծում, թե դա լավ բան է»,-անկեղծացել է նա։
Ջոլին նաև նշել է որ Ուկրաինացիները տղամարդ-ազգ են և շատ ուժեղ են, սակայն ցավում է այն հոգեբանական սթրեսի համար, որի միջով անցնում են այժմ երեխաները։