Չեմպիոնների լիգա․ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)
«Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Անգլիական թիմը Իսպանիայում կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացրեց «Վիլյառեալի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վիլյառեալի» սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։ 41-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Էթիեն Կապուն։