Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին Եկատերինբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է․ մանրամասներ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են սեղանի թենիսի մրցումներըԻնքնшuպшնության փորձ է արել գшուբախտում կшխված զինծառայողի մայրը Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր․ «Հայաքվե»«Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացըԵրկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ ԴանիելյանՆերկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Կոնջորյանը՝ Հովիկ Աղազրյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից մանդատը դնելու լուրերի մասին Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կնշանակվի ՆԳ նախարար. ԶԼՄ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից«Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրումՀաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե ՀովհաննիսյանՀանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով նա փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Արգիշտի Քյարամյանը ևս ազատման դիմում է գրել, շուտով այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Այսօր երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյունՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում․ «Հայաքվե»Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր ԿամենդատյանԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն էՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՈւկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՓարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ)
Ժամանց

Հետաքրքիր մանրամասներ «օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյանի՝ «Սվո Ռաֆի» կյանքից

Մեր հայրենակից, ԽՍՀՄ «օրենքով գողերի» կնքահայր Սվո Ռաֆը ծնվել է 1930 թվականի փետրվարի 10-ին: Նա դեռեւս անչափահաս տարիքում է «օրենքով գող» կնքվել, սակայն այդ ամենով հանդերձ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում ո՛չ մարդ է սպանել, ո՛չ էլ սպանելու հրաման տվել: Իր 63 տարվա կյանքի ընթացքում դատապատվել է 15 անգամ եւ միշտ նստել է «զանգից զանգ», այսինքն՝ երբեք ժամանակից շուտ դուրս չի եկել: Ընհանուր հաշվով՝ ապրել է 63 տարի, որից 34 անցկացրել է բանտում:

Ստորև ներկայացնում ենք նրա կյանքի ամենահետաքրքիր մանրամասները: Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաեւ անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու: Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները: 

Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձեւը: Նրա կամային հատկանիշներն էր հենց գլխավոր մեխը, որ դեռեւս անչապահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին: Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում: Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել: Այդպես եղավ նաեւ իր դեպքում: 

Ի դեպ, Խորհրդային միության «օրենքով գողերը» ամբողջությամբ տարբերվում են ներկայիս «գողերից», քանի որ նրանք ավանդապահ էին եւ նվիրված իրենց օրենքներին: Այսինքն, եթե «գլխներին դրեցին թագը», ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է արժանի լինեն այդ կոչմանը: Սվո Ռաֆն այդ ավանդապահներից մեկն էր, ով ազատազրկվել է «Լեֆորտովյան», «Բուտիրկա», «Մատրոսկայա տիշինա», «Կոլիմայի» «զոնաներում», «Կիրովի վաննաներում», միջինասիական վիրապներում, որտեղ կյանքի գերագույն լարում էր պահանջվում՝ ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Միջինասիական բանտերից հետո անազատությունը անցկացրել է Ուզբեկստանի Բուխարա քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող անապատում: «Կարաուլ բազար» կոչվող այդ զնդանը 1 մետր տրամագծով եւ 10 մետր խորությամբ մի վիհ է, որտեղ 1973 թվականին պահվեց Ռաֆայել Բաղդասարյանը: Սնունդը եւ ջուրը նետում էին վերեւից, իսկ դատապարտյալը պետք է հասցներ որսալ դրանք: Այնտեղ նաեւ կարիճներ ու օձեր էին վխտում, սակայն Սվո Ռաֆը չի սիրել այդ մասին խոսել: 

Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» եւ մնում առանձնահատուկ կահավորված խցում: 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չի եղել: Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաեւ զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է եւ դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: 

Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ եւ զենքի առեւտրով: Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին: Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանությանը չհամաձայնվեց, քանի որ դրան չէր դիմել եւ սկզբունքորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցեց, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողեց Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին: Հատկապես այն դեպքում, երբ իրենց ընկեր «Յապոնչիկն» արդեն ԱՄՆ-ում էր եւ ոչնչով չէր կարող օգնել: Սվո Ռաֆը չսխալվեց, եւ նրա սցենարը դրական արդյունքը տվեց: 

Նրան վերջին անգամ ձերբակալեցին 1992 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Մինսկ» հյուրանոցի 621 համարում: Ձերբակալվեց Ռուսական հատուկ ծառայության կողմից եւ կալանքի տակ առնվեց Ռուսաստանի Ազգային Անվտանգության ծառայության «Լեֆորտովո» բանտում: Սվո Ռաֆի ձերբակալման ժամանակ առգրավվում է հազվագյուտ «Այգամ» ատրճանակ-գնդացիրը, որը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայության զինանոցում: Զենքը կրակելիս միայն մի փոքր թխկոցի ձայն է գալիս: Ավելին, զենքի այդ տեսակի վրա ոչ մի մատնահետք չի մնում: 

1993 թվականին Սվո Ռաֆին «Աշոտ Բալյան» անվան տակ բերում են թիվ 20 հիվանդանոց, ուր պատահական մարկանց չեն տանում: Նա, գիտակցության գալով, հազիվ շշնջում է, որ ծիրանի հյութ է ուզում: Նրա երիկամներն արդեն արյունահոսում էին: Ինչպես հետագայում հիշել է նրան խնամող քույրը, Սվո Ռաֆը սկսել էր մենախոսել: Չնայած Ռաֆայել Բաղդասարյանը չխոսկան էր, բայց հիվանդանոցում եղած այդ կարճ ժամանակահատվածում նա իր հետ խոսելով պատմել է իր ամբողջ կյանքը եւ փորձել վերլուծել այն: «Բռնություն, բռնություն, ամենուր բռնություն է: Ամեն մեկը ցանկանում է ապացուցել իր հզորությունը: Սակայն պետք է մտածել, որ ամեն մի բռնության դեմ մի նոր բռնություն կարող է կանգնել»,- մենախոսել է Ռաֆայել Բաղդասարյանը: Այնուհետեւ շարունակել, որ չնայած աղքատությանը, պատերազմական եւ հետպատերազմական տարիներին, Երեւանը հայտնի է եղել իր մարդկանցով, հզոր կամքի տեր մարդկանցով : «Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ: Բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատույթան, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն, ես հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը: Մարդիկ չար են եւ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետեւաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են: Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի: Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար: Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք: Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի: Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը: Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ: Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի»,- ավելացրել է գողերի կնքահայրը եւ բուժքրոջից մահվանից առաջ ծիրանի հյութ խնդրել: Այդուհանդերձ, Սվո Ռաֆը չի ցանկացել, որ որեւէ մեկն իր ճանապարհն ընտրի: 

Հաջորդ օրը հայտարարում են նրա մահվան մասին եւ նոր միայն թույլ տալիս, որպեսզի նրան այցելեն եւ տեղափոխեն: Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆի ընկերները միլիոնավոր դոլարներ էին շրջանառության մեջ դրել նրան բանտից ազատելու համար, սակայն իրավապահները Սվո Ռաֆին ցանկացած գումարից բարձր էին գնահատում: Ավելին, նրանք գողերի կնքահոր մահից հետո հայտարարեցին, թե նա մահացել է իր բնական մահով, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակառակն է ապացուցել: «Յապոնչիկը» իմանալով այդ մասին, ասել է. «Ես կորցրեցի եղբորս»: 

Սվո Ռաֆին հրաժեշտ տալու համար 1993 թվականի հունիսի 26-ին 8 ինքնաթիռներով Երեւան ժամանեցին մի խումբ հայտնի դեմքեր, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանության արխիվներում գրանցված էին որպես «օրենքով գողեր»: ՀՀ մայրաքաղաք էին եկել  Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, մի խոսքով՝ Եվրոպական բոլոր երկրներից: Եկել էին նույնիսկ Ադրբեջանից, ովքեր իրենց հետ բերել էին հսկայական քանակությամբ մազութ, ինչի արդյունքում Երեւանը 3 օր շարունակ Սվո Ռաֆի պատվին չհոսանքազրկվեց: Դադարեցված է եղել մայրաքաղաքի երթեւեկությունը, իսկ երբ հանգուցյալին դուրս են բերել փողոց, տասնյակ աղավնիներ են բաց թողնվել երկինք: 

Սվո Ռաֆն այն բացառիկներից էր, որ դեռ մահվանից առաջ էր լեգենդ դարձել: Հուղարկավորությունը կատարում է Սուրբ Գայանե եկեղացու քահանա Տեր Գուրգենը, ով իր խոսքում ընդգծել է. «Երեւի դուք դեռ չեք գիտակցում, թե ինչ անձնավորության ենք հուղարկավորում, նա մեր պատմության առասպելն էր: Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ: Նա շատ բան է արել հայ Առաքելական եկեղեցու համար: Նրա մասին խոսելու են այնպես, ինչպես այսօր խոսում են Անդրանիկի ու Նժդեհի մասին»: 

Շատ հետաքրքիր է եղել նաեւ Սվո Ռաֆի ծանոթությունը քահանայի հետ: «Մի անգամ ինձ հրավիրեցին ինչ-որ ճաշկերույթում սեղան օրհնելու եւ ասացին, որ սեղանակիցները «գողեր» են, իսկ սեղանի գլխին «օրենքով գող» Սվո Ռաֆն է: Ի՞նչ անեի, ի՞նչ ասեի, եթե նրանց մասին վատ խոսեի, ասեի, որ գող են, գիշերով ինձ կվերացնեին այս անցավոր աշխարհից: Երկար մտածելուց հետո մոտեցա եւ ասացի. «Հարգելի գողեր, խնդրում եմ՝ նայեք դուրս: Հարցրեցի՝ տեսնու՞մ են, թե ինչպես են ծառի տերեւները շարժվում, ասացին, որ հա, ինչից հետո ավելացրեցի, որ Աստվածաշնչում գրված է, որ անգամ ծառի այս տերեւն առանց Աստծո հրամանի չի շարժվում: Աստված, եթե գտնի, որ դուք չպիտի լինեք, 1 գիշերվա մեջ ձեզ կջնջի: Բայց ասացի, որ դուք հիմա կաք, ձեր ցավը տանեմ: Ես ո՞վ եմ, որ Աստծո գործերին խառնվեմ»,-պատմել է Տեր Գուրգենը, որից հետո գողերը նրան շատ են սիրել: 

Քանի որ նա սպանվել է Ռուսաստանում, Սվո Ռաֆի կենսագրությունն ուսումնասիրած գրող Սերգեյ Գալոյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սպանության հեղինակները բացահայտվեցին, քրեական գործ հարուցվե՞ց, մարդիկ բանտարկվեցի՞ն, թե՞ ոչ, ինչին ի պատասխան, Ս. Գալոյանն ասաց. «Ձերբակալվածներ չեղան: Իրավական առումով գործը կոծկվեց: Գրեցին, թե հանկարծամահ է եղել»: Հարցին, թե գողական աշխարհն է՞լ վրեժխնդիր չեղավ նրա մահվան համար, նա ավելացրեց. «Նրա մահվանից 2 ամիս անց շղթայական սպանություններ եղան: Չեչեններից մոտավորապես 30 մարդ սպանվեց»: 

Նշենք, որ Սվո Ռաֆն ունեցել է շատ ընկերներ, որոնց հետ մանկությունից է կապը պահպանել: Նրանց թվում էր նաև Ջիվան Գսպարյանը, ում երաժշտությունը, ինչպես Սվո Ռաֆն է ասել, հոգին տակն ու վրա է անում: Միշա Քալանթարովին էլ խոստացել էր, որ նրա թոռան կնունքի քավորը պետք է դառնա: Իսկ Սվո Ռաֆի աջ ձեռքը եւ մշտական ուղեկիցը ադրբեջանցի Ֆիքրեթ Մահեռամովն էր: Լեգենդար «օրենքով գողը» ծնվել է Գետառի ափին, շախմատի տան հարեւանությամբ (նախկինում Ալավերդյան, այժմ՝ Հանրապետության փողոցում): Իսկ մինչ այդ նրա հայրը` Մկրտիչ Բաղդասարյանը, Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղից ընտանիքը տեղափոխել էր Երեւան: Աշխատասեր հայրը շատ խիստ է եղել եւ ցանկացել է երեխաներին տեսնել բարեխիղճ եւ ազնիվ աշխատանքում: 

Սվո Ռաֆը սովորել է Մաքսիմ Գորկու անվան դպրոցում: Նա դպրոց է հաճախել 8 տարեկանից: Հասակակիցների վկայությամբ նա ուսման նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել եւ միջակ է սովորել, բայց միջավայրում տարբերվելու, մյուսներից զատվելու, կապեր հաստատելու առանձնակի շնորհ է ունեցել: 6-րդ դասարանում նա թողնում է դպրոցը: Լինելով չափազանց հանդուգն, ոչնչից եւ ոչ մեկից չվախենալով, այնուամենայնիվ, նա մարդկանց չէր նեղացնում: Բնավորությունը փոխելու համար հոր ծեծը հետագայում նրա վրա լուրջ հետք է թողել: Նա հոր կշտամբանքներին հակառակ ցանկացել է դառնալ կայացած անձնավորություն, ում կհարգեր ամբողջ աշխարհը, եւ այդպես էլ եղավ: 

15 տարեկանում նա փախչելով տնից՝ հաստատվում է Մոսկվայում, որտեղ սկսում է իր հասակակիցների հետ փախչել Թուրքիա՝ «Վահանի բաղերը»: «Վահանի բաղերի» նայողը երեխաների էր հավաքում և ուղարկում գողության: Հայրը, իմանալով այդ մասին, Սվո Ռաֆին անձամբ հանձնում է միլիցիայի ձեռքը, որից հետո էլ սկսում է Ռաֆայելի ճանպարհը դեպի փորձություններ: Հանցագործ աշխարհում Սվո Ռաֆն առավել կարեւոր դեր է սկսել խաղալ 1988 թվականին՝ այն ժամանակվա «գողական» առաջնորդի եւ իր ընկերոջ՝ Վալերիա Կուչոլորիայի՝ «Պիսսոյի» մահից հետո: Այդ ժամանակից սկսած Սվո Ռաֆն ամենաբարդ հարցերն է լուծել, խմբավորումների վեճեր հարթել: Ունեցել է 3 անձնագիր, որպեսզի թաքցներ իր դատվածության փաստը: Բայց երբեք շքեղ բնակարան չի ունեցել: Նրա կենսագրությունը մաքուր էր. թանկարժեք մեքենաներ չի գնել, նրան Mercedes-ը տրամադրել էր «օբշչյակը»: 

«Օրենքով գողերից» քչերին են «անմահացրել», որոնք ունեցվածք չեն դիզել, և այդ բացառիկներից էր մեր հայրենակից Սվո Ռաֆը: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ Արցախի ազատագրական պայքարի համար հսկայական ռազմական եւ պարենային օգնություն տրամադրեր Հայաստանին: Մոսկվայից իր ադրբեջանցի ընկերների օգնությամբ զինամթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ադրբեջանական բեռնատար մեքենաներ է փախցրել եւ ուղարկել Արցախ: Նա կազմակերպել է 1 հայկական եւ 2 ռուսական ջոկատներ, ովքեր այդկերպ էին փորձում Արցախյան պատերազմին օգնել: 

Սվո Ռաֆը երբեք չի սիրել խոսել այն մասին, որ պատերազմի դաշտ է մատակարարել մեծ թվով զինամթերք, հագուստ եւ սնունդ: «Գողական հավաքի» ժամանակ «գողականներին» ապշեցրել է Սումգայիթում Բակուր Կարապետյանի նկարահանած կադրը, որում ինչ-որ մեկը «գողական աշխարհի» նշաններով օգնություն է խնդրել: Բակուր Կարապետյանը չի հասկացել, թե դա ինչ է նշանակում, սակայն «քրեական հեղինակություններին» այդ կադրը շատ է հուզել: Միևնույն ժամանակ Սվո Ռավը նշել է, որ այդ պատերազմը «գողականներինը» չէ, քանի որ իրենք իրենց օրենքի շրջանակում խաղաղ են եւ սերտ համագործակցում են ազերիների հետ և չի խանգարել, որ ադրբեջանցի «օրենքով գողերը» նրան օգնեն զենք ուղարկել Ղարաբաղ: Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆը երբեք չի գնացել «թաց գործերի»: Ի՞նչ է նշանակում դա: Նա ամեն կերպ հեռու էր մնում սպանություններից: Իր հարցերը լուծելու հազար ու մի ձեւ ուներ, բայց նրա անչափ մեծ հեղինակությունը պայմանավորված էր նաեւ դրանով:

Ռաֆայել Բաղդասարյանն ամուսնացել է Սուրբ Գայանե եկեղեցում, քանի որ աստվածասեր մարդ էր: Դա նրան փոխանցվել է պապից՝ Տեր Սահակից, ով Հոկտեմբերյանի եկեղեցու քահանան էր: Հարսանիքը տեղի է ունեցել Սեւանի «Փարվանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին ողջ քրեական աշխարհի հեղինակությունները: Նրանց թվում այնպիսիններն էին, ովքեր միմյանց հետ հակամարտության մեջ էին, սակայն հարսանեկան արարողությունն անցավ առանց միջադեպերի: Սվո Ռաֆի հարսանիքի քավորը եղել է «Դեդ Հասանը»: Հարսանիքի ժամանակ Սեւանի ամբողջ տարածքը հսկվել է նաեւ Ներքին գործերի ու իրավապահ համակարգի կողմից: Սվո Ռաֆի հարսնացուն վրացահայ Նատաշա Պանասյանն էր: Այդ ամուսնությունից Ռաֆայել Բաղդասարյանը դուստր ունեցավ, ում, ի պատիվ իր սիրելի մոր, անվանեցին Ռեբեկա: Սական Սվո Ռաֆի ձերբակալությունից հետո կինը աղջկան վերանվանում է Դիանա և մեկնում Վրաստան՝ հարազատների մոտ: Ռաֆայել Բաղդասարյանը վ երջնականապես խզում է իր կապերը նախկին կնոջ հետ, երբ վերջինս չի մասնակցում Սվո Ռաֆի մոր թաղմանը: 

Հայտնի է այն մասին, որ Սվո Ռաֆը սիրավեպ է ունցել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, իսկ նրա «Ջիգյար» երգը նվիրված է հենց Սվո Ռաֆին: Ռաֆայել Բաղդասարյանի ամենասիրելի ուտեստը ձուկն է եղել: Պատմում են, որ օրերով կարող էր հաց չուտել, բայց եթե 2-3 օր ձուկ չէր ուտում, ասում էր, որ 2-3 օր ոչինչ չի կերել: Շատ է սիրել նաև սլացիկի և թռիչքի մեջ ձիեր նկարել: Մեծ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում փիլիսոփայությունը եւ  մտնում քննարկումների մեջ: Նա նաեւ համբերության մեծ պաշար է ունեցել եւ երբեք առաջինը զրույցը չի սկսել, հարց չի տվել: Տարիների ընթացքում նա հոյակապ յուրացրել էր իր առաջին վարպետի՝ Կրասնոդարցի Աղվանի վարվելաձեւը, այն է՝ ավելի շատ լսել, քան խոսել: Անարատորեն պահպանել է նաև «գողական աշխարհի» բոլոր «սրբությունները»: 

Սվո Ռաֆը մինչ օրս շարունակում է մնալ այն բացառիկ կնքահայրերից մեկը, ով դեռեւս մահվանից առաջ էր «անմահացել»: Եվ ամենակարեւորը՝ «Սվո Ռաֆ» նրան կոչեցին զուտ այն պաճառով, որ բոլորը նրան անձնականացրած էին սիրում ու համարում իրենցը: Եվ այդպես նա բոլորի համար դարձավ «Սվո Ռաֆ» (Свой Раф): 

Նյութը հրապարակման պատրաստեց Oragir.info