Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան
Ժամանց

Աշխարհին հայտնի սերիալներ, որտեղ կարող եք տեսնել հայ դերասանների (ֆոտո/վիդեո)

Արտասաահմանյան արտադրության սերիալներն օր օրի դառնում են շատերիս ժամանցի պարտադիր մասնիկը: Անկախ նրանից դուք դետեկտիվի սիրահար եք, կատակերգության, թե ֆանտաստիկայի, կգտնեք որեւէ հեռուստաշոու, որը այնքան կգրավի ձեր ուշադրությունը, որ մեկ եթերաշրջանը չավարտած՝ արդեն կսպասեք հաջորդին:

Համաձայնեք, որ մեզ՝ հայերիս համար, հատկապես ոգեւորիչ է, երբ հայտնի սերիալների կամ ֆիլմերի էպիզոդներում տեսնում ենք նաեւ ազգությամբ հայ դերասանների: NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանի հեռուստասերիալ, որոնց էպիզոդներում եւ, նույնիսկ, գլխավոր դերերում կարող եք տեսնել մեր հայրենակիցներին:

Supernatural_Season_3.jpg (99 KB)

Ամերիկյան հանրահայտ «Գերբնականը» (Supernaturalսերիալի 3-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայում, որը կոչվում է «Մեղեքրի քաղաք»/Sin City, կարող եք տեսնել ազգությամբ հայ դերասան Մարտին Փափազյանին:

Martin_Papazian.jpg (46 KB)

Նա մարմնավորում է Ռիչիին: Դերասանը նկարահանվել է նաեւ «Կղզին»/Island, «Պարտվել սիրո մեջ»/Loosing in Love  եւ այլ ֆիլմերում:

«Վամպիրի օրագիրը»/The Vampire Diaries հեռուստասերիալում նկարահանված դերասան Րաֆֆի Բարսումյանի մասին NEWS.am STYLE-ը բազմիցս պատմել է՝ ներկայացնելով դերասանի հետ մի քանի հարցազրույց:

MV5BMDM1Y2E2OTQtZjBlZS00Y2ZiLWEyNWItMjk4Y2YxMDNkODBhXkEyXkFqcGdeQXVyMjQwMDg0Ng@@._V1_.jpg (43 KB)

(Լուսանկարը՝ Փիթեր Կոներկո)

Բայց եթե, ամեն դեպքում, բաց եք թողել այդ ինֆորմացիան, տեղեկացնենք, որ Րաֆֆիին կարող եք տեսնել ամերիկյան հանրահայտ հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի 17-րդ էպիզոդից:

the-vampire-diaries-woods-i21244.jpg (70 KB)

Դերասանը մարմնավորել է սերիալում բավական առանցքային կերպարի՝ Մարկոսին, որը տվյալ եթերաշրջանի չարագործներից էր: Րաֆֆին նկարահանվել է մոտ 6 սերիայում: Բացի «Վամպիրի օրագրերից»՝ հայ դերասանին կարող եք տեսնել նաեւ The Code սերիալում՝ Ռամի Ահմադիի դերում:

Հոլիվոիդում նկարահանվող հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին հայրենիքում ու հայրենիքից դուրս շատերն են ճանաչում: Անժելան նկարահանվել է մի շարք հայտնի ֆիմերի էպիզոդներում, որոնց շարքում են «Մթնշաղը»/Twilight«Մենթալիստը»/The Mentalist եւ այլն:

MV5BMzQ2ODNiZTYtNzAzOS00NmU4LThiNjEtYjAyM2RiMDI4Y2M3XkEyXkFqcGdeQXVyMjc5ODg5NTc@._V1_.jpg (136 KB)

(Լուսանկարը՝ Խավիեր Քոլին)

Նա նաեւ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ հոլիվուդյան «Խոստումը»/The Promise ֆիլմում: Դերասանուհուն, հատկապես, լայն ճանաչում բերեց «Վայրի արեւմուտքի աշխարհը»/Westworld սերիալը, որտեղ նա մարմնավորել է հիմնական կերպարներից մեկին՝ Կլեմենտայն Պենիֆիտերին:

Իսպանական հանրահայտ՝ «Թղթե տունը»/La Casa de Papel սերիալը շատերի ժամանցի անբաժան մասնիկը դարձավ, հատկապես, կարանտինի շրջանում:

hovik_bogota_revista_mine.jpg (1.15 MB)

Ավելորդ է նշել, թե որքան մեծ էր սերիալի հայ երկրպագուների ոգեւորությունը, երբ պարզեցին, որ 3-րդ եթերաշրջանի գլխավոր հերոսներից մեկին՝ Բոգոտային, մարմնավորում է ազգությամբ հայ դերասան Հովիկ Կեուչկերյանը:

Դեռահասների շրջանում այսօր, հատկապես, մեծ պահանջարկ է վայելում «Էյֆորիա»/Euphoria հեռուստասերիալը, որտեղ շոշափվում են երիտասարդներին վերաբերող մի շարք խնդիրներ:

Սերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է ամերիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Զենդայան: Քչերը գիտեն, բայց «Էյֆորիայի» մի քանի փոքրիկ էպիզոդներում կարող եք տեսնել նաեւ այժմ ԱՄՆ-ում բնակվող հայ երգչուհի Բեթթիին, որը Հայաստանը ներկայացրել է «Մանկաան Եվրատեսիլ 2014»-ին: Սերիալում Բեթթիի նկարահանվելու մասին, ի դեպ, NEWS.am STYLE-ը պատմել է իր ընթերցողներին: