Դեմբելեն հրաժարվել է տեղափոխվել Արսենալ
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն հրաժարվել է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող էր «Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի՝ կատալոնական ակումբ տեղափոխության մաս կազմել։ Բայց Դեմբելեն հետաքրքրված չէ Լոնդոն տեղափոխությամբ։
Օբամեյանգը հիմա Բարսելոնայում է։ Ակումբը փորձում է որոշում կայացնել՝ ինչպես կարող է ձևակերպել նրա տրանսֆերը։ Գաբոնցի ֆուտբոլիստը պետք է աշխատավարձի զգալի կրճատման գնա։
Հիշեցնենք՝ Դեմբելեն հրաժարվել էր երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, քանի որ պայմանները նրան չեն գոհացրել։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ Դեմբելեն կամ կերկարաձգի պայմանագիրը, կամ պետք է հեռանա ակումբից։