Նորվեգիայում հայտնաբերվել է 25 տարի առաջ շոտլանդացի աղջկա ուղերձը՝ շշի մեջ
Շոտլանդիայի Աբերդինշիր շրջանում բնակվող աղջիկա ուղերձը, որը նա շշով գցել էր ջուրը, հայտնաբերվել է Նորվեգիայում 25 տարի անց:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, Ջոննա Բուչանն այն ժամանակ 8 տարեկան էր, երբ շիշը ջուրն էր գցել ձկնորսական նավակից 1996 թվականին: Դա նա արել էր դպրոցական նախագծի շրջանակում:
Նամակը հայտնաբերվել է 1 287 կմ հեռավորությամբ Նորվեգիայի հյուսիսում: Ուղերձը որդու հետ հայտնաբերել է 37-ամյա Ելենա Անդրեասենը, որը փորձել է Ջոաննային գտնել սոցցանցերում:
Դպրոցահասակ աղջկա նամակը բացահայտում է նրա սերը քաղցրեղենի հանդեպ և հակակրանքը հակառակ սեռի նկատմամբ: «Իմիջայլոց, ես ատում եմ տղաներին»,- գրված է նամակի վերջում:
Ջոննան նկարագրել էր նաև իր շանը, իր դպրոցական նախագիծը: