Լոս Անջելեսում ոստիկաններն անտեսել են կողոպուտի մասին ահազանգերը՝ նախընտրելով փոխարենը պոկեմոն որսալ
Լոս Անջելեսի ոստիկանության երկու աշխատակից աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ կողոպուտի մասին ահազանգերն անտեսել է Pokemon Go վիրուտալ իրականության խաղում պոկեմոնին գտնելու համար:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել նախկին որոշումը, ըստ որի՝ սպաներ Լուի Լոզանոն և Էրիկ Միտչելը հեռացվել են Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքից:
Դատարանի փաստաթղթերը ցույց են տվել, որ 2017 թվականի ապրիլին երկու ոստիկան վարում էին իրենց պարեկային մեքենան և քննարկում Pokemon Go-ն, երբ նրանց խնդրել են պատասխանել Լոս Անջելեսի հարավ-արևմուտքում կատարված կողոպուտին:Սպաները նախընտրել են անտեսել զանգը, և Միտչելը, ըստ տեղեկությունների, ասել է «Ահ, անտեսի՛ր այն»՝ փոխարենը նախընտրելով որսալ մոտակայքում գտնվող պոկեմոնին: