Մահացել է Ռեալի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Խենտոն
88 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է եկել 1953-1971 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում մասնակցել է 600 հանդիպման և դարձել 182 գոլի հեղինակ։
Խենտոն աշխարհի միակ խաղացողն է, որը վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։
Մադրիդի «Ռեալի» կազմում նա 12 անգամ հաղթել է նաև Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը, իսկ 1960 թվականին օգնել է թիմին նվաճել Միջմայրցամաքային գավաթը։
Ընդհանուր առմամբ, Խենտոն մադրիդցիների հետ նվաճել է 23 գավաթ, ինչը ակումբային ռեկորդ է։