Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը
Ժամանց

Ձախ Հարութի նոր տեսահոլովակը կլինի որպես շնորհակալություն իր հանդիսատեսին. Խաչիկ Եղոյան

Life.panorama.am-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանը երեւանյան մենահամերգից հետո հասցրել է նոր տեսահոլովակ նկարահանել եւ հետո միայն մեկնել ԱՄՆ: Իր բազմազան երգացանկից երգիչն անձամբ է ընտրել «Թե աչքերս քեզ որոնեն» երգը, որի երաժշտության հեղինակը Լեւոն Սեւանն է, իսկ խոսքերը հեղինակել է Սիլվա Կապուտիկյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ձախ Հարութի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով նաեւ այս տեսահոլովակի ռեժիսորն է, պատմեց նկարահանումների ընթացքի եւ նոր աշխատանքի նպատակի մասին:

«Հարութը դեռ Երեւան չէր եկել, երբ զանգահարեց ինձ ու ասաց, որ մենահամերգի նպատակով, երբ գա Հայաստան, պետք է նաեւ տեսահոլովակ նկարահանենք: Սկզբում մտածում էի, որ տեսահոլովակը կլինի «My life» երգի հիման վրա, սակայն Հարութն ասաց, որ ցանկանում է «Թե աչքերս քեզ որոնեն» երգը տեսահոլովակ ունենա, որը նա դեռ շատ վաղուց է կատարել: Տարիներ առաջ նա այս երգը բոլորովին ուրիշ գործիքավորմամբ է երգել, իսկ հիմա այն ներկայացնելու է լրիվ այլ գործիքավորմամբ` իսպանական մոտիվներով, որի պրեմիերան կայացավ հենց իր մենահամերգի օրը եւ շատ բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից »,- նշեց Խաչիկ Եղոյանն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման մանրամասների մասին.

«Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում, ավելի ճիշտ` մի քանի ժամում: Այդ օրը ծիծաղելով օպերատոր Սուրեն Թադեւոսյանին ասում էի, որ եթե անգամ ոչինչ չանենք, այլ պարզապես չորս րոպե Հարութին նստած էլ նկարենք, միեւնույն է, այդ տեսահոլովակը սիրվելու է, քանի որ արտիստին են շատ սիրում: Եվ, իսկապես, մոնտաժային աշխատանքները շատ բարդ էին, քանի որ կադրերն այնքան լավն էին, որ չգիտեինք, թե որոնք օգտագործենք, որոնք` ոչ: Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, դասական ոճում, չկան սյուժետային գծեր, այն մոնոտոն գույներում է, որը աչքին շատ հաճելի է»,- նկատեց ռեժիսորը:

Խաչիկ Եղոյանի խոսքով` 67-ամյա Ձախ Հարութը ողջ տեսահոլովակի նկարահանումների ընթացքում մեկ վայրկյան անգամ չի տրտնջացել, պատրաստակամորեն հետեւել է ռեժիսորի բոլոր խորհուրդներին:

Ի դեպ` այս աշխատանքը Հարութ Փամբուկչյանի կողմից նվեր է իր երկրպագուներին.

«Հունիսի 18-ին կկայանա Հարութ Փամբուկչյանի ամերիկյան մենահամերգը: Նշեմ, որ տոմսերը վաղուց սպառված են, ու Հարութը, դրանից շատ ոգեւորվելով, որոշեց այս տեսահոլովակը նկարահնել: Մտածեց, որ այդպիսով նա իր շնորհակալությունը կհայտնի բոլոր նրանց, ովքեր համերգից ամիսներ առաջ շտապել են տոմսերը գնել»,- պատմեց Խաչիկ Եղոյանը:

Առաջիկայում Ձախ Հարութը ավելի հաճախ կգա Հայաստան, քանի որ ծրագրերը շատ են: Առջեւում այստեղ կնկարահանվի նաեւ «My life» տեսահոլովակը: Ի դեպ` երգիչը տարիներ առաջ նկարահանել է «Իմ աղջիկը» տեսահոլովակը, որն այդպես էլ չի ներկայացվել հանրությանը, Խաչիկ Եղոյանի խոսքով` առաջիկայում դրա պրեմիերան եւս Ձախ Հարութի պլաններում է:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան