Պեսկովը հայտնել է՝ ինչպես է Պուտինը դիմավորելու Նոր տարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորն, ավանդաբար, կդիմավորի հարազատների և մտերիմների շրջապատում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ավանդույթի համաձայն՝ հարազատների և մտերիմների, ընկերների հետ»,- ասել է վերջինս՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դիմավորելու անցկացնելու տոնը:
Միևնույն ժամանակ սուրբծննդյան շաբաթը Պուտինի համար մասամբ աշխատանքային կլինի: «Նա հազվադեպ է այդ ժամանակահատվան ամբողջովին որպես տոներ անցկացնում: Կարծում եմ, որ առաջին մի քանի օրը, ինչպես բոլորը, նա կօգտագործի հանգստանալու համար: Սակայն նրա մոտ չի կարող ամբողջական հանգիստ լինել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հավելել է, որ Պուտինը պետք է զեկույցներ կարդա և լսի, և այդ գործընթացը չի կարող կանգ առնել: Չի բացառվում, որ ամանորյա տոների կեսերից Պուտինը հանդիպումներ ունենա: